Լրահոս 24/7
08.07.2024

Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է բանակային խաղերի հաղթողներին

Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է բանակային խաղերի հաղթողներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Տավուշի մարզում ներկա է եղել բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությանն ու հաղթողների պարգևատրմանը։

Նախարարը շնորհավորել է բանակային խաղերի մասնակիցներին՝ երկրորդ տարին անընդմեջ գրանցած արդյունքների առիթով: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ մեկշաբաթյա մրցումները ցույց են տվել, թե ինչպես են հաստատակամությունը, պայքարի վճռականությունը և հետևողականությունն արդյունք տալիս:

«Մասնակցությունը խաղերին արդեն իսկ կարևոր է, քանի որ նմանօրինակ խաղերի միջոցով մեր ուժային և իրավապահ կառույցների ներկայացուցիչները ստանում են հնարավորություն ևս մեկ անգամ փորձարկելու մասնագիտական կարևոր հմտությունները, զարգացնելու և բարելավելու դրանք, ինչպես նաև հանդիպելու, շփվելու միմյանց հետ, ձեռք բերելու նոր ընկերներ: Սա յուրաքանչյուրի համար նաև պայքարի, մրցման և անհատական որակների բարելավման առիթ է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև մասնակիցների աշխատանքն ու ջանքը գնահատելու՝ ՀՀ կառավարության պատրաստակամությունը:

«Այս խաղերը նաև թիմային պայքարի և համագործակցության օրինակ են: Սա, առաջին հերթին, խոսում է ոգու, հաստատակամության և վճռականության մասին, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ: Վստահ եմ՝ ձեր մասնակցությամբ և աշխատանքով օրինակ եք երիտասարդների համար»,- դիմելով մասնակիցներին` ասել է նախարարն ու փաստել՝ մրցակցող թիմերի քանակն ընդլայնվել է, որն ուրախալի է:

Նախարար Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է ընդհանուր թիմային հաշվարկով մրցանակային տեղեր զբաղեցած մասնակիցներին: Ուժային կառույցների միջև թիմային հաշվարկով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Պաշտպանության նախարարության 5-րդ թիմը, երկրորդ տեղը գրավել է ՊՆ 3-րդ, իսկ 3-րդ հորիզոնականը՝ ՀՀ պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը։Իրավապահ մարմինների միջև ընդհանուր թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի թիմը, երկրորդ տեղը` ՀՀ արդարադատության նախարարության, իսկ երրորդ հորիզոնականը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի հավաքական թիմերը:

Ռազմականացված քառամարտ, ռազմականացված կրոսավազք, կողմնորոշում, հրաձգություն «ԱԿ 103» ինքնաձիգից, հրաձգություն «ՊՄ» ատրճանակից, հրաձգություն «ԴԴՀ» հրացանից մրցաձևերում ընդհանուր հաշվարկով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կպարգևատրվեն համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով և դրամական պարգևավճարով` 1-ին տեղ՝ 1 000 000 դրամ, 2-րդ տեղ՝ 500 000 դրամ, 3-րդ տեղ՝ 300 000 դրամ, 1-ին տեղ գրաված թիմը՝ գավաթով:

Ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազքի մրցանակակիր թիմի անդամները կպարգևատրվեն մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևավճարով` 1-ին տեղ՝ 300 000 դրամ, 2-րդ տեղ՝ 200 000 դրամ, 3-րդ տեղ՝ 150 000 դրամ:

Իրավապահ մարմինների միջև թիմային հաշվարկի արդյունքում մրցանակային տեղեր գրաված թիմերը կպարգևատրվեն համապատասխան կարգի հավաստագրերով և գավաթով:

Լրահոս
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
13:31
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն Ինյարիտու
13:12
ՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն Ինյարիտու
Լրջագույն խնդիր կա պարենային անվտանգության հետ կապված. Գառնիկ Դանիելյան
12:55
Լրջագույն խնդիր կա պարենային անվտանգության հետ կապված. Գառնիկ Դանիելյան
Առաջիկայում գյուղատնտեսության խնդիրներն ավելի են խորանալու. Մեսրոպ Առաքելյան
12:39
Առաջիկայում գյուղատնտեսության խնդիրներն ավելի են խորանալու. Մեսրոպ Առաքելյան
Պետք է դադարեցվեն ՀՀ-ՌԴ կապերի վերաբերյալ Բաքվի առնչության մասին մեկնաբանությունները․ Ադրբեջանի ԱԳՆ
12:27
Պետք է դադարեցվեն ՀՀ-ՌԴ կապերի վերաբերյալ Բաքվի առնչության մասին մեկնաբանությունները․ Ադրբեջանի ԱԳՆ
Ֆրանսիան ամենածանր իրավիճակում է՝ Երկրորդ համաշխարհայինի ժամանակներից ի վեր. Մակրոն
12:09
Ֆրանսիան ամենածանր իրավիճակում է՝ Երկրորդ համաշխարհայինի ժամանակներից ի վեր. Մակրոն
Իրանը մերժել է բանակցություններում ԱՄՆ-ի առաջարկը. Ղարիբաբադի
12:05
Իրանը մերժել է բանակցություններում ԱՄՆ-ի առաջարկը. Ղարիբաբադի
Իրանը Սաուդյան Արաբիայի և Օմանի հետ քննարկել է Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
12:02
Իրանը Սաուդյան Արաբիայի և Օմանի հետ քննարկել է Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
11:57
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու Դոնալդ Թրամփի հետ
11:40
Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու Դոնալդ Թրամփի հետ
Մոսկվան ուղիղ սրում է խաղը. Տիգրան Աբրահամյան
11:28
Մոսկվան ուղիղ սրում է խաղը. Տիգրան Աբրահամյան
Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա
11:21
Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա
ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանը հնարավոր չէր․ Զախարովա
11:05
ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանը հնարավոր չէր․ Զախարովա
Ֆասթ Բանկն ընդլայնում է իրմիջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան
10:37
Ֆասթ Բանկն ընդլայնում է իրմիջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
19:40
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը