Հայաստան
14.11.2019

Բարգավաճի «կարկառունը» ստում է. նրա պաշտոնավարման ժամանակ Գյումրին Սիցիլիա էր հիշեցնում

Բարգավաճի «կարկառունը» ստում է. նրա պաշտոնավարման ժամանակ Գյումրին Սիցիլիա էր հիշեցնում

 

Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե Գյումրին իր պաշտոնավարման ժամանակ Հայաստանի Հանրապետության ամենաոչկրիմինալ հանցագործություն կատարած քաղաքն էր։ «Իմ օրոք ամբողջ քաղաքը համերաշխ է եղել, էնքան հարգանք ենք ունեցել, որ եթե ջահելները իրար հետ խնդիր են ունեցել, ես խաբար եմ արել՝ ներեք, համերաշխ եղեք, ջիգյարով եղեք, և թաղերը իրար հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ են եղել: Բայց, ցավոք, որոշ մարդկանց ձեռք չէր տալիս, որ քաղաքը էդպես բռունցքված լիներ, որ ժողովուրդը գնա էդպիսի մարդու հետևից, որովհետև վախ են ապրում էն մարդկանցից, որոնց ժողովուրդը սիրում է, հատուկ աշխատում են, որ վարկաբեկեն, քարկոծեն, սպանեն, մորթեն, և ինչ-որ կա, իրենց տակն է»,- ասել է նաև և հավելել, որ դիտավորյալ լրատվամիջոցներն են սարքել այդ ամենը, որ իրենց կապեն կրիմինալի հետ։

Վարդան Ղուկասյանն ակնհայտորեն կատակել է, քանի որ հենց իր պաշտոնավարման տարիներին էր, որ Գյումրին վախի մթնոլորտում էր ապրում։ Յուրաքանչյուր գյումրեցի հանգիստ կարող է մատերի վրա հաշվել Վարդան Ղուկասյանի, նրա որդու, նրա կողմնակիցների, բանդայի կողմից Գյումրիում տեղի ունեցած հանցագործությունները, սպանությունները, միջադեպերը, զինված հարձակումները։ Վարդան Ղուկասյանի, իսկ գյումրեցիների համար՝ Վարդանիկի ու ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի թշնամանքն ու այդ հողի վրա «բոյերը» ևս մարդկանց հիշողությունից չի ջնջվել, որոնք առավելապես իրենց կուլմինացիային էին հասնում նախընտրական շրջանում։

Ղուկասյանի պաշտոնավարման տարիներին Գյումրին ասոցացվում էր կրիմինալ Չիկագոյի, Սիցիլիայի և նման քաղաքների հետ: Նման տպավորության ձևավորման գործում իր «անուրանալի» ավանդն ուներ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Ուշագրավ է, որ Վարդան Ղուկասյանն իր հարցազրույցի վերջում ինքն է սկսում թվարկել Գյումրիում սպանությունների դեպքերը։ «Մինչև էսօր 4 տղա է մահացել, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն տղերք են մահացել, քաղաքապետ, փոխքաղաքապետ են խփվել։ Այդ փամփուշտները իմ մարմնի մեջ են, մինչև էսօր 5 հատ փամփուշտ կա իմ մարմնի մեջ, մի 200 հատ էլ ասկոլկա և էդպես շարունակական»,- ասել է նա՝ չմանրամասնելով, թե դրանք ինչի արդյունքում, ինչի հետևանքով են եղել։

Իսկ Վարդան Ղուկասյանի դեմ մահափորձը եղել էր 2007 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Աշտարակ-Գյումրի մայրուղու՝ Աշտարակ քաղաքին մոտակա հատվածում անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայից կրակոցներ էին արձակվել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ծառայողական «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների ուղղությամբ: Կրակահերթի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից նրան ուղեկցող մեքենայի հինգ ուղևորներից երեքը տեղում մահացել էին, իսկ Վարդան Ղուկասյանը և քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանը ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն և ենթարկվել վիրահատության: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր ինքնաձիգի 77 պարկուճ, իսկ դիակների վրա հայտնաբերվել էր 14 գնդակ: Դրանից հետո մամուլում տարբեր վարկածներ շրջանառվեցին, որոնցից ամենահավանականը համարվում էր անձնական հաշվեհարդարը՝ կապված նախկինում տեղի ունեցած դեպքերի, սպանությունների հետ։ Իսկ դրանք, ինչպես արդեն նշեցինք, քիչ չեն։ 2005-ի գարնանը «Դուետ» սրճարանում Մայիս Կարապետյանի սպանությունը վերագրվում էր Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, որի ձեռամբ էլ նախորդ բոլոր տարիներին, մինչև վերջին տարիները կատարել են մի շարք հանցագործություններ։ Մայիս Կարապետյանի հանցագործությունն էլ էր նրա ձեռքի գործը, բայց կարճ ժամանակ անց Շիրակի մարզի դատախազությունը հանցավոր ճանաչեց Արա Մրյանին: Նույն թվականի ամռանը Ղուկասյանի եղբորը պատկանող «Օազիս» սրճարանում վեճ էր ծագել հայերի և ռուսական զորամասի սպաների միջև, ու Վարդան Ղուկասյանը երկու անգամ օդ էր կրակել: Քրեական գործ չէր հարուցվել: 2005-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ տեղի ունեցող խժդժությունների դեպքում էլ միշտ շրջանառության մեջ է եղել Ղուկասյան ազգանունը:

Շարունակությունը՝ 1in.am

Լրահոս
Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից
19:50
Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից
Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ
19:33
Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ
Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում
19:17
Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում
Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե
18:52
Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե
Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին
18:42
Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին
Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին
18:21
Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին
2486 քաղաքացի ստացել է 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ
18:02
2486 քաղաքացի ստացել է 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ
Հայաստանի մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված. ԱԳ նախարար
17:43
Հայաստանի մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված. ԱԳ նախարար
Ֆրանսիան փակո՞ւմ է Հայաստանի ներքաղաքական բանավեճն ու արձագանքո՞ւմ Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանա-ռուսական կեղծիքին
17:31
Ֆրանսիան փակո՞ւմ է Հայաստանի ներքաղաքական բանավեճն ու արձագանքո՞ւմ Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանա-ռուսական կեղծիքին
Այս տարի արդեն ՀՀ է ներմուծվել շուրջ 5000 էլեկտրական ավտոմեքենա
17:14
Այս տարի արդեն ՀՀ է ներմուծվել շուրջ 5000 էլեկտրական ավտոմեքենա
Մակրոնը Թրամփին առաջարկելու է եվրոպական ուժեր ուղարկել Ուկրաինա
16:44
Մակրոնը Թրամփին առաջարկելու է եվրոպական ուժեր ուղարկել Ուկրաինա
Մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
16:33
Մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Վատիկանը հայտարարել է Հռոմի պապի առողջական ծանր վիճակի մասին
16:18
Վատիկանը հայտարարել է Հռոմի պապի առողջական ծանր վիճակի մասին
ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել Միխայիլ Գալուստյանի նկատմամբ
16:08
ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել Միխայիլ Գալուստյանի նկատմամբ
19 պարեկի մեղադրանք է ներկայացվել
15:49
19 պարեկի մեղադրանք է ներկայացվել