Նախորդ հակամարտության ավարտից հետո նոր հնարավորություններ են ի հայտ եկել տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության նոր իրողություններ կառուցելու համար։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին ասել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ներկա պատմական պայմաններում Ադրբեջանը հանդես է գալիս երկխոսության և խաղաղության օգտին, և եկել է ժամանակը, որ հայկական կողմը տարածքային պահանջների փոխարեն ընտրի տարածաշրջանային համագործակցությունը»,-ասել է նա։