Ակադեմիական քաղաքը շատ խոշոր ծրագիր է, և իրականացումը փուլերով պետք է լինի. լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ քննարկվում է, թե որ փուլում որ աշխատանքները պետք է իրականացվեն. «Առաջին հերթին ենթակառուցվածքները պետք է ձևավորել»։
Առաջին փուլում պլանավորվում է ունենալ ազգային խաղադաշտ. նախարարը կարծում է՝ 2025թ. փետրվարից արդեն կսկսվեն առանձին շենքերի նախագծման աշխատանքները, իսկ բուն շինարարության իրականացման պլանն ընթացքում կհստակեցվի, որովհետև դրանք կախված են բազմաթիվ խնդիրներից։
Անդրեասյանը նաև ասել է, թե աշխատում են, որ բուհերն օր առաջ այդ միջավայրում գործեն, բայց ակադեմիական քաղաքը սկսելու է գործել 2030թ․ «Մենք պետք է հասկանանք, որ այն սկսելու է գործել փուլային ռեժիմով»։
Թե որքան կարժենա ծրագիրը, նախարարը նշեց, որ հստակ կկարողանան ասել, երբ նախագծային աշխատանքները ավարտված լինեն. «Սա խոշորածավալ ծրագիր է, որը բավականին մեծ արժողություն ունի․ խոսքը մի քանի տրիլիոն դրամի մասին է։ Ակնհայտ է, որ պետությունը այստեղ չի պատկերացնում ծրագրի իրականացումը միայնակ։ Նախատեսվում է նաև մասնավոր հատվածի ներգրավում»
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…
ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…
Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…