Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում որոշում ընդունեց, որով աղետի գոտու 227 ընտանիքներ կստանան գումարի վկայագրեր, որոնցով կկարողանան բնակարան գնել։ Քաղշին կոմիտեի ղեկավարի տեղակալ Արմեն Ղուլարյանը մանրամասնեց բաշխումը․
- 121 ընտանիք Լոռիում,
- 90 ընտանիք Շիրակում,
- 16 ընտանիք Արագածոտնում։
Նա նաև մանրամասնեց, որ բնակարանի կարիք ունեցող ընտանիքների թիվը 453 է, և իրենց հարցումների ժամանակ նրանց կեսը՝ 227 ընտանիք, որոշել է, որ իրենց ձեռնտու է ունենալ վկայագրեր և դրանց միջոցով գնել բնակարաններ։ Մյուսների համար պետք է լինի բնակարանների շինարարություն։
Այս ծրագրի համար կառավարությունը կտրամադրի 1 միլիարդ 291 միլիոն դրամ, իսկ գումարները պատրաստ կլինեն արդեն մինչև տարեվերջ։

















