Պետությունը բոլորովին ուրիշ մտածողություն է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, թե «Հայոց պատմություն» առարկան փոխարինում են «Հայաստանի պատմություն» անվամբ, որովհետև իրենց ռազմավարության և քաղաքականության հիմքում դնում են պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը.

«Պետությունը բոլորովին ուրիշ մտածողություն է, բոլորովին ուրիշ մշակույթ, բոլորովին ուրիշ հայեցակետ, և մենք պետք է ուժ գտնենք խոստովանելու և առերեսվելու, որ այդ մտածողությունը միշտ չէ, որ հասանելի է մեզ»։

Ըստ նրա՝ պետք է հանրային կյանքի կենտրոնում դնել պետությունը. «Մենք մի պրոցեսի մեջ ենք, որ փորձում ենք բարձրանալ դեպի պետական ընկալման աշտարակ, որտեղից աշխարհն ու կյանքը երևում են այլ կերպ»։

Ըստ նրա՝ Հայաստանի պատմությունը պետության գոյության զարգացման պատմությունն է՝ պետության չգոյության դրվագներով, իսկ «Հայոց պատմությունը» պետության չգոյության պատմությունն է՝ պետության գոյության դրվագներով.

«Սա շատ կարևոր ու հայեցակարգային տրամաբանություն է»,- շեշտել է նա։

Վարչապետը նաև նշել է, թե «պետք է ապահովենք մեր տրանսֆորմացիան էմոցիաների ժողովրդից դեպի պետական ժողովուրդ, պետության ժողովուրդ, որովհետև պետությունը բոլոորվին ուրիշ մշակույթ է»։

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

9 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

10 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

10 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

10 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

10 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

11 hours ago