Աշխատանքները ոչ թե լուրերի համար են անում, այլ՝ մարդկանց. Փաշինյան

Կառավարության որոշմամբ 2.2 մլրդ դրամ կհատկացվի մարզպետարաններին՝ շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ծրագրերի իրականացման վայրեր այցելելիս կրկնվող խնդիրներ են նկատվում.

«Դրանցից ամենամեծն այն է, որ երբ նման օբյեկտ է շահագործվում, հասկանում ես՝ հետագա սպասարկման մասին չես մտածել»։

Նրա խոսքով՝ սուբվենցիոն ծրագրերում պետք է համապատասխան փոփոխություններ մտցվեն.

«Մարզերից մեկում բարեգործական ծրագրով մանկապարտեզ էր բացվել, ընդ որում՝ համացանցում լայնորեն տարածված էր մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը, մեծ տոնախմբություն և այլն․ բայց 2 ամիս հետո պարզեցինք՝ մանկապարտեզը փակվել է, չի աշխատում։ Ի՞նչն էր պատճառը։ Պարզ չէ, թե ով է աշխատավարձ տալու մանկապարտեզի աշխատողներին, ով է կոմունալ վարձերը վճարելու և այլն։ Հետագայում երբ մենք սուբվենցիոն ծրագիր ներդրինք, պարտադիր պայման սահմանեցինք՝ սա համայնքի բյուջեներում պետք է անպայման արտահայտված լինի»։

Նրա խոսքով՝ զբոսայգիների դեպքում ևս խնամքի պակաս կա. «Գուցե այստեղ էլ պետք է լրացնենք»։

Դրանց ոռոգման, սպասարկման ծախսը պետք է արտահայտված լինի համայնքի բյուջեներում.

«Որովհետև մի 6 ամիս հետո պատահական ասում ես՝ մտնեմ, տեսնեմ՝ ինչ կա, գնում, տեսնում ես՝ 2 մետր մոլախոտ է աճած։ Ու սա առանձին վերցրած երևույթ չէ, այլ հաճախ պատահող»։

Նա շեշտել է, որ այդ աշխատանքները ոչ թե լուրերի համար են անում, այլ՝ մարդկանց։

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

12 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

13 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

13 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

13 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

13 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

14 hours ago