

«Արժանի գործընկեր 2024» զորավարժությունները անորոշ ժամանակով հետաձգելու ԱՄՆ-ի որոշումը և Վրաստանի պաշտպանության նախարարությանը 30 միլիոն եվրոյի հատկացումը սառեցնելու ԵՄ-ի մտադրությունը, չեն խրախուսում Թբիլիսիի՝ արևմտյան գործընկերների հետ հարաբերությունները վերականգնելու ակնկալիքները։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Այդ որոշումը ցավալի է։ Ես մեկ անգամ չէ, որ ափսոսանք եմ հայտնել, քանի որ այն չի արդարացնում մեր ակնկալիքները՝ կապված հարաբերությունների վերականգնման հետ»,-ասել է Կոբախիձեն։
Նա ընդգծել է, որ վերջին չորս տարիների քաղաքական իրադարձությունների պատճառով «այդ հարաբերություններն իսկապես վերանայման կարիք ունեն»։
«Վրացական կողմը, մեր կառավարությունը, պետությունը լիովին պատրաստ են դրան»,- ասել է վարչապետը։
Ինչպես նշել է Վրաստանի կառավարության ղեկավարը, նման պատժամիջոցների կիրառումը միշտ հակաարդյունավետ միջոց է հարաբերությունների վերակայման տեսանկյունից, սակայն նա հույս ունի, որ ապագայում ռացիոնալ, ճիշտ և արդար քայլեր կձեռնարկվեն, որոնք կօգնեն բարելավել երկրների միջև հարաբերությունները։
Հուլիսի 9-ին Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին հայտարարել էր 30 միլիոն եվրոն սառեցնելու որոշման մասին, որը նախատեսվում էր հատկացնել Վրաստանի պաշտպանության նախարարությանը։
Նրա խոսքերով, կասեցվել է նաև հանրապետության՝ ԵՄ-ին միանալու գործընթացը։ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հուլիսի 5-ին հայտարարել է, որ վրաց-ամերիկյան «Արժանի գործընկեր» զորավարժությունները, որոնք նախատեսված էին 2024 թվականի ամռանը, անորոշ ժամանակով հետաձգվում են՝ ռազմավարական հարաբերությունների վերանայման պատճառով։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…