Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը, հայտնում է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Էմանուել Մակրոնը վերահաստատել է մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկխոսությանը` նպատակ ունենալով արագորեն հասնել խաղաղության համաձայնագրի, որը կարող է նոր էջ բացել տարածաշրջանում», – ասված է հայտարարության մեջ:

















