Աշխարհ
12.07.2024

Կիևի կողմից ամերիկյան զենքերով Մոսկվային հարվածելն իմաստ չունի. Բայդեն

Կիևի կողմից ամերիկյան զենքերով Մոսկվային հարվածելն իմաստ չունի. Բայդեն

նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ իմաստ չունի Կիևին թույլ տալ ամերիկյան զենքերն օգտագործել Մոսկվային կամ Ռուսաստանի տարածքի խորքերը հարվածելու համար: Այս մասին նա հայտնել է Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն ամփոփող մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին թույլ է տվել ամերիկյան զենքերն օգտագործել սահմանափակ ձևով, Ռուսաստանի սահմանի մոտ։

«Եթե նա (Զելենսկին) ունենար հնարավորություն հարվածելու Մոսկվային, հարվածելու Կրեմլին, արդյո՞ք դա իմաստ կունենար, – ասել է ԱՄՆ նախագահը։

– Հարցն այն է, թե ինչպես լավագույնս օգտագործել նրա մոտ եղած զենքը, որը մենք մատակարարում ենք»։

Բայդենն արձանագրել է, որ Միացյալ Նահանգներն ավելի վաղ Կիևին է տրամադրել HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և այլ զինատեսակներ։

ՆԱՏՕ-ի անդամները տարբեր մոտեցումներ են որդեգրել Կիևի կողմից արևմուտքի մատակարարած զենքերի օգտագործման առումով։ Որոշ երկրներ հայտարարել են, որ Կիևը կարող է դրանք օգտագործել Ռուսաստանի խորքում թիրախներին հարվածելու համար։

ԱՄՆ-ն թույլ է տվել իր զենքերն օգտագործել միայն Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով, այն թիրախների դեմ, որոնց միջոցով իրականացվում են ռազմական գործողություններ Ուկրաինայում։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Զելենսկին դաշինքի անդամներին կոչ էր արել վերացնել Ռուսաստանում գտնվող թիրախների դեմ հեռահար զենքերի օգտագործման սահմանափակումները՝ նշելով, որ դա կփոխի Մոսկվայի հետ պատերազմի ընթացքը։

ՆԱՏՕ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված գագաթնաժողովը Վաշինգտոնում կայացել է հուլիսի 9-11-ը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է