Facebook
14.11.2019

Հայտնի է, թե ինչպիսին են լինելու ամանորյա միջոցառումները մայրաքաղաքում

Հայտնի է, թե ինչպիսին են լինելու ամանորյա միջոցառումները մայրաքաղաքում

 

Կառավարությունն այսօր ընդունեց որոշում, որով Ամանորի գլխավոր միջոցառումների անցկացման պարտավորությունը դրվեց Երեւանի քաղաքապետարանի վրա:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ շարունակելով.

«Ավելի վաղ գործադիրը որոշում էր կայացրել, ըստ որի, մշակութային միջոցառումներ իրականացնող կազմակերպություններն ու գերատեսչությունները կարող են գնումները կատարել մեկ անձից՝ ելնելով գնման առանձնահատկությունից: Ավելի քան մեկ ամիս շարունակ Երեւանի քաղաքապետարանի հետ կայացած քննարկումների արդյունքում, այսօր կառավարությունը որոշեց ավելացնել Երեւանում կայանալիք տոնական միջոցառումների ծավալը:

Ըստ այդմ, սկսած դեկտեմբերի 21-ից՝ երկրի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունից, 16 օր շարունակ միջոցառումների շարք է նախատեսվում մայրաքաղաքում. մասնավորապես,

Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքում կառուցվելու է հեքիաթային քաղաք,

Երեւանի 2750-ամյակի պուրակում գործելու է Սուրբծննդյան տոնավաճառ (Christmas Market),

Հրապարակում տեղադրվելու է վերգետնյա անցում՝ կամրջակներով, որոնք միացնելու են հրապարակի եզրային «ափերը» կենտրոնական օղակի եւ այնտեղ տեղադրված գլխավոր տոնածառի հետ,

Հյուսիսային պողոտայում տեղադրվելու է կրեատիվ տոնածառերի ցուցադրություն եւ այլն:

Իսկ գլխավոր իրադարձությունը կլինի Նոր տարվա գիշերվա ընթացքում. ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հանրապետության հրապարակում ելույթ կունենա աշխարհահռչակ Գորան Բրեգովիչը՝ իր նվագախմբով:

Գիտեմ, որ հարկատուներին (իսկ լրագրող գործընկերներիս՝ առաջին հերթին) հետաքրքրում է տոնական միջոցառումներին ծախսվելիք գումարի չափը: Ըստ կառավարության որոշման, նախատեսվել է 271,797 հազար դրամ, որը գումարվելու է Երեւանի բյուջեով հատկացված շուրջ 54 միլիոնին: Միջոցառումները կազմակերպելու է չորս ընկերություն, որոնցից երեքը, Կառավարության, Երեւանի քաղաքապետարանի եւ ԿԳՄՍ համատեղ քննարկումների արդյունքում, հետեւյալն են. «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ եւ «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ եւ «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ: Չորրորդ ընկերությանը կընտրի Երեւանի քաղաքապետարանը:

1-ին լուսանկարում Հանրապետության հրապարակի ձեւավորման էսքիզն է, ամբողջական պրեզենտացիան կներկայացնենք մոտ օրերս»,-գրել է Կարապետյանը:

 

Լրահոս
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
19:39
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՊԵԿ-ը 2025 թ. հունվարին ապահովել է 232.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
19:20
ՊԵԿ-ը 2025 թ. հունվարին ապահովել է 232.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
Apple-ը թողարկում է iPhone 16-ի ավելի էժան տարբերակը
19:01
Apple-ը թողարկում է iPhone 16-ի ավելի էժան տարբերակը
Անդրադարձ է կատարվել անկանխիկ գործառնությունների ներկա մակարդակին
18:41
Անդրադարձ է կատարվել անկանխիկ գործառնությունների ներկա մակարդակին
ԵՄ-ն այլևս չի կարող ապավինել ԱՄՆ-ին անվտանգության հարցում. Politico
18:16
ԵՄ-ն այլևս չի կարող ապավինել ԱՄՆ-ին անվտանգության հարցում. Politico
Երևանի քաղաքապետն ու Ֆրանսիայի դեսպանը հանդիպում են ունեցել
18:02
Երևանի քաղաքապետն ու Ֆրանսիայի դեսպանը հանդիպում են ունեցել
Հայաստանի և Թուրքիայի պատվիրակները հանդիպել են ԵԱՀԿ ԽՎ շրջանակում
17:46
Հայաստանի և Թուրքիայի պատվիրակները հանդիպել են ԵԱՀԿ ԽՎ շրջանակում
Լավրովը և Չինաստանի արտգործնախարարը քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները
17:31
Լավրովը և Չինաստանի արտգործնախարարը քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները
Հողամասի նկատմամբ վերականգնվել է Նաիրի համայնքի սեփականության իրավունքը
17:29
Հողամասի նկատմամբ վերականգնվել է Նաիրի համայնքի սեփականության իրավունքը
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է    Վահիդ Ջալալզադեին
17:26
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Վահիդ Ջալալզադեին
Վարդան Ղուկասյանն ու թիկնապահը ձերբակալվել են
17:16
Վարդան Ղուկասյանն ու թիկնապահը ձերբակալվել են
Մարզային բոլոր բժշկական կենտրոններն անցնում են Առողջապահության նախարարության ենթակայության տակ
16:50
Մարզային բոլոր բժշկական կենտրոններն անցնում են Առողջապահության նախարարության ենթակայության տակ
Չնայած ծանր իրավիճակին՝ փակուղուց դուրս գալու ելքեր կան.  Աբրահամյան
16:29
Չնայած ծանր իրավիճակին՝ փակուղուց դուրս գալու ելքեր կան. Աբրահամյան
Այսօր Հայաստանում Փաշինյանն է օրակարգ թելադրում
16:15
Այսօր Հայաստանում Փաշինյանն է օրակարգ թելադրում
Մարտի 30-ին Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են. ԿԸՀ
16:05
Մարտի 30-ին Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են. ԿԸՀ