Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 11-ին այցելել է Արմավիրի մարզ:
Այցի շրջանակներում նախագահը եղել է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, ծանոթացել թանգարանի հազվագյուտ հավաքածուին:
Թանգարան-արգելոցի տնօրեն Արտավազդ Զաքյանի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը շրջել է ցուցասրահներով, տեղեկացել ընթացիկ ծրագրերի և իրականացվող պեղումների ու պատմահնագիտական ուսումնասիրությունների մասին, ինչպես նաև հետաքրքրվել թանգարան-արգելոցի խնդիրներով և վերջիններիս լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներով:
Այնուհետև նախագահ Վահագն Խաչատրյանն այցելել է Լեռնագոգ բնակավայր և ծանոթացել համայնքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նոր մանկապարտեզի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 14 ընտանիքի համար նախատեսված բնակելի տների շինարարության ընթացքին:
Այցի շրջանակներում Հանրապետության նախագահն այցելել է նաև «Կարաս Վայնս» գինու գործարան, ծանոթացել վերջին տարիներին գործարանի արձանագրած հաջողություններին և ընդհանուր գործունեությանը:
Արմավիրի մարզում նախագահն այցելել է նաև «Վանանդ Ագրո» Փակ բաժնետիրական ընկերության կողմից հիմնված ինտենսիվ նշի այգիներ, ծանոթացել տնտեսվարողների գործունեությանն ու առաջիկա նախագծերին, տեղեկացել առկա խնդիրներին և վերջիններիս լուծման ուղղությամբ մասնավոր հատված-տեղական իշխանություն համագործակցության արդյունքում իրականացվող աշխատանքներին:
Այցերի ընթացքում Հանրապետության նախագահը շեշտել է բիզնեսի և պետական մարմինների սերտ համագործակցության դրական ազդեցությունն ամբողջ մարզի տնտեսական ներուժի լիարժեք կյանքի կոչման հարցում:
Ամերիկացի ձեռնարկատեր և Neuralink նեյրոտեխնոլոգիական ընկերության ղեկավար Իլոն Մասկը հաստատել է, որ այս տարի նախատեսվում…
«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 5-րդ տուրում սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Ֆիլադելֆիա…
Ռուսաստանը կտրականապես դեմ է Կիևին զենք մատակարարող երկրներից Ուկրաինա խաղաղապահ ուժերի տեղակայմանը։ Այս մասին հայտնում…
Գյումրու ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Հարգելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, շնորհակալ…
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը աջակցել է Կանադային Դոնալդ Թրամփի հետ առճակատման հարցում՝ մաքսային սակագների և…
Արդյոք Հայաստանը նախատեսո՞ւմ է տարեկան անդամավճարները վճարել ՀԱՊԿ բյուջե։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ…