Ամերիկացի ձեռնարկատեր և Neuralink նեյրոտեխնոլոգիական ընկերության ղեկավար Իլոն Մասկը հաստատել է, որ այս տարի նախատեսվում է առաջին անգամ մարդուն տեղադրել BlindSight տեսողական իմպլանտ:
Մասկը X սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է լրագրող Սոեր Մերիթի հաղորդագրությունը, որում նշվում է, որ 2025 թվականի վերջին կիրականացվի իմպլանտի տեղադրման վիրահատություն:
«Իլոն Մասկի Neuralink ընկերությունը նախատեսում է 2025 թվականի վերջին առաջին անգամ հիվանդին տեղադրել իր նոր BlindSight ուղեղի չիպը: Այս սարքը նախագծված է ամբողջովին կույր մարդկանց տեսողությունը վերականգնելու համար», – նշված է հրապարակման մեջ:
Մասկը հայտարարել է, որ սկզբում տեսողության որակը ցածր կլինի, սակայն ժամանակի ընթացքում «կստեղծվի տարբերակ, որը կգերազանցի մարդու բնական տեսողական հնարավորությունները»:
Գործարարի խոսքով՝ BlindSight սարքը հնարավորություն կտա տեսողություն ապահովել ի ծնե կույր մարդկանց, ինչպես նաև նրանց, ովքեր կորցրել են երկու աչքերն ու օպտիկական նյարդը, պայմանով, որ տեսողական կեղևը վնասված չլինի։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…
ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…
Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…