Ռուսաստանը կտրականապես դեմ է Կիևին զենք մատակարարող երկրներից Ուկրաինա խաղաղապահ ուժերի տեղակայմանը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Կիրիլ Լոգվինովը` ТАСС-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, եվրոպացիները «բացարձակ խուլ են» նախազգուշացումների նկատմամբ, որ նման իրավիճակը կտրականապես անընդունելի է Ռուսաստանի համար։ Լոգվինովը նշել է, որ վերջին տարիների պատմությունը եվրոպական երկրներին ոչինչ չի սովորեցրել։
The Washington Post-ը նախօրեին գրել էր, որ եվրոպացի առաջնորդներն այժմ ավելի շատ դիտարկում են Ուկրաինա ռազմաօդային և ռազմածովային ուժեր տեղակայելու հնարավորությունը՝ պայմանավորված մեծ թվով զորքեր տեղակայելու սահմանափակումներով:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…
ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…
Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…