Լրահոս
12.07.2024

Կառավարությունը հստակեցրել է հեղեղումներից տուժած քաղաքացիներին փոխհատուցում հատկացնելու կարգը

Կառավարությունը հստակեցրել է հեղեղումներից տուժած քաղաքացիներին փոխհատուցում հատկացնելու կարգը

Մայիսյան հեղեղումների հետևանքով գույքային վնաս կրած Լոռու և Տավուշի մարզերի բնակիչները ՀՀ կառավարության սահմանած դրամական փոխհատուցումները ստանալու համար դիմումներ պետք է ներկայացնեն հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ:

Այդ մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Բանախոսը նշել է, որ հեղեղումներից տուժած ֆիզիկական անձանց Կառավարությունը տրամադրելու է երկու տեսակի փոխհատուցում՝ բնակելի տարածքի բարեկարգման և վնասների վերացման, ինչպես նաև առաջնային նշանակության կենցաղային գույքի ձեռքբերման համար: Առաջին խմբում ներառված են հեղեղումների հետևանքով վնասված բազմաբնակարան շենքերի բնակարանները և անհատական բնակելի տները:

Սահմանվել է նաև, թե ովքեր կարող են օգտվել փոխհատուցման ծրագրից: Ըստ այդմ՝ փոխհատուցում ստանալու են սեփականության իրավունք ունեցող անձինք, որոնք անշարժ գույքը ձեռք են բերել ցանկացած օրինական եղանակով: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակում հրատապ լուծումների անհրաժեշտությունը՝ շատ բարդ վարչարարական ընթացակարգեր չեն նախատեսված:

«Այսինքն, չենք պահանջել կադաստրի կոմիտեում իրավունքի պետական գրանցման առկայություն: Քաղաքացիները կարող են ներկայացնել հիմնավոր իրավական տեղեկատվություն առ այն, որ իրենք այդ անշարժ գույքը ձեռք են բերել օրինական կարգով: Օրինակ, կարող է դատական ակտով հաստատված լինի անձի սեփականության իրավունքը, բայց անձը դեռ հասցրած չլինի կադաստրի կոմիտեում գրանցել իր իրավունքը: Կարող է ընդունած լինի գույքը որպես ժառանգություն, ժառանգության վկայագիրը ևս լինի, բայց կրկին դեռևս պետական գրանցում իրականացրած չլինի: Այսինքն, փորձել ենք ավելի ճկուն կարգավորումներ նախատեսել»,- մանրամասնել է Արփինե Սարգսյանը:

Դասակարգվել է նաև գույքային վնասի տեսակը և դրա համար նախատեսված փոխհատուցման հաշվարկման կարգը: Բնակարանի գնման վկայագրեր կհատկացվեն երկու առանձնատների և 16 բազմաբնակարան շենքի բնակարանների սեփականատերերին: Այսինքն, այն քաղաքացիներին, որոնք կորցրել են իրենց բնակելի տարածքը՝ փլուզման, ոչնչացման կամ վթարային քանդման ենթակա դառնալու հանգամանքով պայմանավորված: Մինչև այդ կհստակեցվի նրանց վնասված բնակարանի մակերեսը, որը կբազմապատկվի կադաստրի կոմիտեի սահմանած շուկայական միջին արժեքով: Ստացված գումարի չափով էլ նրանց կտրամադրվեն բնակարանի գնման վկայագրեր:

Միայն վերանորոգման կարիք ունեցող բնակարանների և տների պարագայում փոխհատուցումը տրամադրվելու է գոտիավորման կարգով: Առավել շատ տուժած բնակավայրերի պարագայում (գերազանցապես Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի) հեղեղումների հետևանքով հեղեղված մաս ունեցող բնակելի տարածքի 1 քառակուսի մետրի համար կտրամադրվի 60 հազար ՀՀ դրամի չափով փոխհատուցում: Ավելի քիչ տուժած բնակավայրերի դեպքում 1 քմ հաշվարկով կտրամադրվի 40 հազար դրամի փոխհատուցում:

Նմանապես, գոտիավորման կարգով փոխհատուցում է նախատեսված կենցաղային առաջնային գույքի ձեռքբերման համար: Վերոնշյալ առաջին գոտում այդ նպատակին կտրամադրվի 1 մլն 200 հազար, իսկ երկրորդում՝ 800 հազար դրամ:

Արփինե Սարգսյանը նշեց նաև, որ սահմանված է բնակտարածքի հաշվարկման առավելագույն շեմ՝ 80 քառակուսի մետր: 

Փոխհատուցման գումարների նպատակային օգտագործման վերահսկողությունն ապահովելու համար որոշվել է, որ դրանցով գործարքները պետք է կատարվեն ոչ կանխիկ եղանակով:

Նշվեց, որ բնակելի տարածքների դեպքում գումարը տրամադրվելու է 4 փուլով՝ 25-ական տոկոս բաժնեմասով: Ընդ որում՝ առաջին 25 տոկոսը միանվագ կփոխանցվի քաղաքացուն, որպեսզի հնարավոր լինի իրականացնել բնակելի տարածքի վերանորոգման նախապատրաստական աշխատանքներ: Մնացած հերթական վճարումները կկատարվեն յուրաքանչյուր նախորդ վճարման համար նախատեսված անկանխիկ վճարման սահմանաչափի ապահովումից հետո: Այսինքն, հաջորդ վճարումը քաղաքացին կարող է ստանալ, եթե ցույց տա առաջին վճարման 60 տոկոսի չափով անկանխիկ գործառության իրականացումը:

Նույն մեխանիզմը կիրառվելու է նաև կենցաղային առաջնային գույքի ձեռքբերման դեպքում: Գումարը տրամադրվելու է երկու մասով՝ 70 և 30 տոկոս համամասնությամբ: Ընդհանուր առմամբ, փոխհատուցման բոլոր գումարների իրացման 60 տոկոսը պետք է կատարվի անկանխիկ եղանակով:

Նախատեսված է նաև, որ քաղաքացին կարող է բանկային փոխանցման միջոցով շինանյութ կամ կենցաղային գույք ձեռք բերելու գումարը փոխանցել այն ընկերությանը, որից պատրաստվում է գնում կատարել:

Փոխհատուցման ստացման համար դիմումները պետք է ներկայացնել հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ:

Լրահոս
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո
16:37
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո
Անդրանիկ Թևանյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է
16:04
Անդրանիկ Թևանյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը
15:20
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
15:01
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
14:31
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Վարդևանյան
13:56
Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Վարդևանյան
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
13:39
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
13:14
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Ապալեգիտիմ, խուժան, ջարդուխուրդ արած ընտրություններ Էին. Արման Աբովյան
12:50
Ապալեգիտիմ, խուժան, ջարդուխուրդ արած ընտրություններ Էին. Արման Աբովյան
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
12:23
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
Ամեն ինչ փլվեց մեր գլխին․ Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
12:13
Ամեն ինչ փլվեց մեր գլխին․ Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
11:51
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301978-ով․ Գևորգ Պապոյան
11:44
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301978-ով․ Գևորգ Պապոյան
«Դիզել-2» օպերացիան ակնհայտորեն հավակնում է ունենալ նույն ճակատագիրը, ինչ ունեցել է նախորդը՝ արդարացման հիմքով. Աբրահամյան
11:39
«Դիզել-2» օպերացիան ակնհայտորեն հավակնում է ունենալ նույն ճակատագիրը, ինչ ունեցել է նախորդը՝ արդարացման հիմքով. Աբրահամյան
ՌԴ երկու քաղաքներում ևս երկու Wildberries կենտրոններ են այրվում
11:32
ՌԴ երկու քաղաքներում ևս երկու Wildberries կենտրոններ են այրվում