Categories: Հայաստան

Ներդնում ենք ՍԴ դատավորի՝ վաղ կենսաթոշակի անցնելու կամավոր սխեման․ Բադասյան

 

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․

Սիրելի՛ քաղաքացիներ,
Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց «Սահմանադրական դատարանի մասին» և հարակից օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերը, որոնցով առաջարկում ենք կյանքի կոչել 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով նախատեսված՝ Սահմանադրական դատարանի կազմավորման մոդելը:

Մասնավորապես, 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է Սահմանադրական դատարանի կազմավորման լիովին նոր կարգ, այն է՝ Սահմանադրական դատարանի ինը դատավորներին պետք է ընտրի Ազգային Ժողովը՝ երեքին Հանրապետության նախագահի, երեքին՝ Կառավարության, երեքին՝ դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Սակայն, Սահմանադրության փոփոխության պահին Սահմանադրական դատարանն արդեն հիմնականում կազմավորված էր: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարանի կազմավորման մոդելը դեռևս լիարժեքորեն կյանքի չի կոչվել: Իսկ հաշվի առնելով, որ 2018 թվականին տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի հեղափոխությամբ պայմանավորված՝ առաջիկայում հնարավոր են նոր սահմանադրական բարեփոխումներ, որպիսի հանձնառությունն արտացոլված է նաև Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ, ամենայն հավանականությամբ Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարանի կազմավորման նոր մոդելը կյանքի չի կոչվի:

Կառավարությունը, հաշվի առնելով, որ Հայաստանում տարիներ շարունակ եղել է կոռուպցիայի բարձր մակարդակ և այն ազդեցություն է ունեցել դատական մարմինների ձևավորման վրա, Դատաիրավական և Հակակոռուպցիոն ռազմավարություններով խնդիր ենք դրել տարբեր գործիքների միջոցով ստուգել դատավորների և իրավապահ մարմինների բարեվարքությունը: Եվ կամավորության սկզբունքով վաղ կենսաթոշակի համակարգի ներդրումը այդ քայլերից հերթականն է:

Այսպիսով, Նախագծերով առաջարկել ենք Սահմանադրական դատարանի դատավորների համար վաղ կենսաթոշակի անցնելու նոր ժամանակավոր մոդել, որը հիմնված է կամավոր սկզբունքի վրա: Կարևոր է ընդգծել, որ առաջարկվող կառուցակարգի համաձայն պահպանվում են Սահմանադրական դատարանի դատավորների բոլոր սոցիալական երաշխիքները: Մասնավորապես առաջարկվում է մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը Սահմանադրական դատարանի անդամ նշանակված և «Սահմանադրական դատարանի մասին» 2017 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակող Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:
Հատկանշական է, որ Վենետիկի հանձնաժողովը, անդրադառնալով առաջարկվող մոդելին, ընդգծել է, որ այն բոլոր դեպքերում, երբ վաղ կենսաթոշակի դիմելն, իրապես, կամավոր է, ապա որևէ առարկություն այդ մասով չի կարող լինել: Նաև ուսումնասիրվել է միջազգային փորձը. ԵԽ տարբեր մարմինների կողմից քննադատվել է պարտադիր վաղ կենսաթոշակի անցնելու մեխանիզմը՝ մասնավորապես՝ Լեհաստանում և Հունգարիայում կիրառված, որտեղ պարտադիր է եղել վաղ կենսաթոշակի մեխանիզմը, և, դա հաշվի առնելով, ներդնում ենք վաղ կենսաթոշակի անցնելու կամավոր սխեման:
Նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի արտահերթ նիստում:

editors

Recent Posts

Բարձր ենք գնահատում Ճապոնիայի կողմից ՀՀ-ի տարբեր ոլորտների բարելավմանն ուղղված աջակցությունը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան…

30 minutes ago

Վլադիմիր Պուտինն՝ ընդդեմ Իոսիֆ Ստալինի

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, օգտագործելով ՏԱՍՍ պետական գործակալության հնարավորությունները, համերկրացիներին շնորհավորել է Հայրենիքի…

40 minutes ago

Իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են․ Հանգստյան օրերին ևս կազմակերպության աշխատակիցները քաղաքացիների անվտանգության…

1 hour ago

Մեկնարկել են Բունդեսթագի արտահերթ ընտրությունները

Գերմանիայում մեկնարկել են Բունդեսթագի արտահերթ ընտրությունները։ Գերմանիայի քաղաքացիները կքվեարկեն կոնկրետ թեկնածուի և մի կուսակցության օգտին:…

2 hours ago

Էդգար Ղազարյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել

Դատարանը սահմանափակել է Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն: Այս մասին դատական նսիտից հետո լրագրողների…

2 hours ago

Ներկայացնում ենք ՀՀ-ում արտադրված չորրորդ ռադիոֆարմպրեպարատը․ նախարար

ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կազմակերպել է «FET PET/CT՝ հայաստանյան միջուկային բժշկության նոր ձեռքբերումը» խորագրով…

18 hours ago