Գիտնականները Լուսնի վրա քարանձավ են հայտնաբերել

Գիտնականներն առաջին անգամ Լուսնի վրա քարանձավ են հայտնաբերել, որը տեսականորեն կարող է հրաշալի վայր լինել Երկրի բնական արբանյակի վրա ապագայում մարդկանց համար բնակելի բազա ստեղծելու համար, գրում է BBC-ին։

Իտալացի գիտնականների կողմից ռադարի միջոցով հայտնաբերված քարանձավի խորությունն առնվազն 100 մետր է: Այնուամենայնիվ, հետազոտողները ենթադրում են, որ դա ընդամենը մեկն է հարյուրավոր նմանատիպ քարանձավներից, որոնք թաքնված են Լուսնի «դեռևս չուսումնասիրված ստորգետնյա աշխարհում»։

Իտալական Տրենտոյի համալսարանի գիտնականներ Լորենցո Բրուզոնեն և Լեոնարդ Կարերը քարանձավը հայտնաբերել են Հանգստության ծով կոչվող հայտնի լուսնային շրջանի նկարներն ուսումնասիրելիս: Ի դեպ, այս հատվածը Երկրից կարելի է տեսնել անզեն աչքով, և հենց այնտեղ է, որ ամերիկյան «Ապոլոն 11» առաքելության տիեզերագնացները 1969 թվականին կատարել են պատմության մեջ առաջին վայրէջքը:

Քարանձավի մուտքը Լուսնի մակերեսին է, իսկ տակը ուղղահայաց պատեր և թեք ներքին տարածություն է։

Գիտնականները ենթադրում են, որ քարանձավը առաջացել է միլիոնավոր կամ նույնիսկ միլիարդավոր տարիներ առաջ, երբ տաք լավան շարժվում էր Լուսնի վրա. այն կարող էր նման թունել ստեղծել:

Աղբյուրը նկատում է, որ գիտնականները դեռ 50 տարի առաջ էին կասկածում, որ Լուսնի վրա քարանձավներ կան։ Բայց միայն 2010 թվականին է ՆԱՍԱ-ն՝ ամերիկյան օդատիեզերական գործակալությունը, Լուսնի ուղեծիր ուղարկել մի սարք, որը կոչվում էր Lunar Reconnaissance Orbiter, և այն ռադարի միջոցով ուսումնասիրել է այն վայրերը, որտեղ կարող էին գտնվել քարանձավների մուտքերը: Ստացված պատկերների վերլուծության արդյունքում այժմ կատարվել է վերը նշված բացահայտումը:

«Զարմանալի է։ Երբ նման բացահայտումներ ես անում, նայում ես ստացված լուսանկարներին և հասկանում, որ մարդկության պատմության մեջ առաջին մարդն ես, ով տեսել է դա»,- ասել է Կարերը։

Նա հավելել է, որ հետազոտության հեղինակներն անմիջապես հասկացել են, որ լուսնային քարանձավը կարող է լավ տեղ լինել տիեզերագնացների բազայի համար:

«Ի վերջո, կյանքը Երկրի վրա սկսվել է քարանձավներում, այնպես որ մարդիկ նույնպես կարող էին ապրել դրանցում Լուսնի վրա», – նշել է Կարերը:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

10 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

10 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

10 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

11 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

11 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

12 hours ago