

Ս․թ․ հուլիսի 14-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում ցուցադրվել է «Սարյանն ուՎենետիկը» վավերագրական ֆիլմը: Ֆիլմի առաջինփակ ցուցադրությունը տեղի էր ունեցելհեղինակավոր բիենալեի բացառիկիրադարձությունից ուղիղ 100 տարի անց՝ հունիսի 17-ին, Վենետիկի Ռամո դե լա Տանա 2124ա հասցեումգտնվող AKNEYE ֆիջիթալ տարածքում:
Հայաստանում կազմակերպված միջոցառմանըներկա էին Fastex-ի համահիմնադիր ՎիգենԲադալյանը, Ֆասթ Մեդիայի գործադիր տնօրենՄարգարիտա Գրիգորյանը, Ֆասթ Բանկի գործադիրտնօրեն Գարեգին Դարբինյանը, Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Բելլա Իսահակյանը, Մարտիրոս Սարյանի թոռնուհի Ռուզան Սարյանը, ՀՀԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, նախարարության ժամանակակից արվեստիվարչության պետ Սվետլանա Սահակյանը, «ՍԱՐԵՐ» մշակութային ՀԿ-ի հիմնադիր-նախագահ ԷռնաՌևազովան, հայտնի արվեստագետներ և մշակույթիգործիչներ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ ԴանիելԴանիելյանն իր ելույթում նշել է. «Այս տարի առաջինանգամ մասնավոր-պետականհամագործակցության արդյունքում AKNEYE նախագծի շնորհիվ ունեցանք երկրորդ տաղավարըՀայաստանից: Ֆասթեքսն օգնեց մեզ իրագործել մերպաշտոնական տաղավարը, ինչը շատ կարևոր էպետության և հասարակության համար, քանի որ, ինչպես գիտեք, Վենետիկի բիենալենամենակարևորն է ժամանակակից արվեստներիոլորտում»:
Համատեղ ջանքերով իրականացված այս հիանալինախագծին անդրադարձավ նաև ԱվետիքԻսահակյանի թոռը՝ Ավիկ Իսահակյանը. «100 տարին անցավ մի վայրկյանի պես. գուցե ընդհանուրժամանակի և տարածության մեջ, բայց երբ մտովիպատկերացնում ես, թե այդ 100 տարվա մեջ ինչերեղան և՛ Հայաստանում, և՛ աշխարհում, շատ լավ է, որՀայաստանի Հանրապետությունն այսքան տարիանց կարողացավ ուժեր գտնել, և արվեստիմեկենասներն ու նախարարությունըկազմակերպեցին աշխարհի ամենահայտնիմիջոցառումներից մեկում՝ Վենետիկի բիենալեումՀայաստանը 100 տարի հետո պատկերող այդ շատգեղեցիկ միջոցառումը»:
Ելույթներին հաջորդեց մեկ դար առաջ ՄարտիրոսՍարյանի ջանքերով Վենետիկի 14-րդ բիենալեինՀայաստանի մասնակցության մասին պատմողֆիլմի ցուցադրությունը: Ամբողջական տարբերակըհնարավոր է տեսնել այս հղումով:
Միջոցառման ավարտին դաշնամուրի և կլարնետիստեղծագործություններով են ներկայացելմիջազգային մրցույթների դափնեկիրներ, ՀԲԸՄմրցույթի Գրան պրիի հաղթողներ ԷլենՀարությունյանը և Ավագ Ավագյանը, ջութակահարԻվանե Եսայանը:
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերինտրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchangeփոխանակման հարթակը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…