Կփոխվեն համաշխարհային ու տարածաշրջանային շահերը. Իվանիշվիլի

«Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին ելույթ է ունեցել նախընտրական քարոզարշավի բացմանը և «Վրացական երազանքի» նոր կենտրոնական գրասենյակի բացմանը։

«Բոլորին պարզ է, որ եթե Վրաստանը ներքաշվի պատերազմի մեջ, ավելի ծանր հետևանքներ կունենա, քան Ուկրաինան։ Նման արդյունքից խուսափելը առաջնահերթ խնդիր է, որը վերջնականապես կլուծվի հոկտեմբերի 26-ին՝ «Վրացական երազանքի» հերթական հաղթանակով։

Մեզ անհրաժեշտ է դիմանալ առավելագույնը մեկ տարի, որից հետո արմատապես կփոխվեն ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային քաղաքական շահերը, ինչպես նաև շահերը՝ կոնկրետ Վրաստանի հետ կապված։

Ուկրաինայում պատերազմը կավարտվի ամենաուշը մեկ տարի հետո, իսկ եթե հանրապետականները հաղթեն Ամերիկայի նախագահական ընտրություններում, պատերազմը կարող է ավարտվել նույնիսկ հունվարին։

Ըստ այդմ, գլխավորն այս փոքր ժամանակում հաղթելն է, և հենց պատերազմն ավարտվի, Ամերիկայի և Եվրոպայի հետ բոլոր թյուրիմացությունները անմիջապես կմնան անցյալում, իսկ Վրաստանը կդառնա աշխարհի խաղացողների համար բոլորովին այլ հետաքրքրության առարկա»,- ասել է Իվանիշվիլին։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

13 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

14 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

16 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

17 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

17 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

18 hours ago