ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

ԱՄՆ-ն կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ` չնայած զորավարժությունների չեղարկմանը։ Այս մասին լրագրողների հետ հերթական ճեպազրույցում հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։

Անդրադառնալով ամռանը ծրագրված վրաց-ամերիկյան «Արժանի գործընկեր» (Noble Partner) զորավարժությունների չեղարկմանը՝ Ռայդերին հարց են ուղղել՝ արդյոք չեղարկվում են Վրաստանի ռազմական գերատեսչության հետ նախատեսված այլ միջոցառումներ։

«Ինձ հայտնի չեն որևէ այլ չեղարկումներ», – հայտարարել է Ռայդերը՝ հավելելով, որ զորավարժությունները չեղարկելու որոշումը հեշտ չի եղել։

Պենտագոնի ներկայացուցիչը նաև վստահեցրել է, որ Վրաստանի ռազմական գերատեսչության հետ գործընկերային կապերը կպահպանվեն։

«Մենք կշարունակենք պահպանել գործընկերային կապերը Վրաստանի զինված ուժերի հետ: Մենք նաև կշարունակենք հնարավորություններ փնտրել՝ ամրապնդելու Վրաստանի հնարավորությունները՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը և պահպանելու տարածքային ամբողջականությունը», – ընդգծել է Ռայդերը։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հուլիսի 5-ին հայտնել էր, որ ամռանը ծրագրված «Արժանի գործընկեր» վրաց-ամերիկյան զորավարժություններն անորոշ ժամանակով հետաձգվում են երկու երկրների ռազմավարական հարաբերությունների վերանայման պատճառով։

Թիվ 1

Recent Posts

Չի կարելի թաքնվել սև սքեմի տակ և մտածել, թե իրենց կարելի է անել ամեն ինչ․ Ալեն Սիմոնյան

«Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու…

2 hours ago

Իրանը պատրաստ է փոխզիջումների, եթե ԱՄՆ-ն քննարկի պատժամիջոցների վերացման հարցը

Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…

2 hours ago

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

4 hours ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

5 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

6 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

7 hours ago