Ռուսաստանը Եվրամիությունում որևէ մեկի համար վտանգ չի ներկայացնում, Ուկրաինայում Ռուսաստանը պաշտպանում է իր շահերը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանի Դաշնությունը որևէ վտանգ չի ներկայացրել ԵՄ-ի համար, իսկ Ուկրաինայում նա պաշտպանում է իր շահերը այն պայմաններում, երբ Եվրամիության երկրները բացառել են երկխոսության ցանկացած հնարավորություն և հաշվի չեն առնում Ռուսաստանի մտահոգությունները»,-ասել է նա։