Categories: Հայաստան

«Լուսավոր Հայաստան», ուղիղ ասեք՝ մենք դեմ ենք, որ բարձրացնեք աշխատավարձերը, թոշակները. Փաշինյան

 

Ի՞նչ է փոխվում մարդկանց կյանքում. ԱԺ ամբիոնից այս հարցին պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով 2020թ. պետական բյուջեի նախագծի մասին:

«Ինչպե՞ս է փոխվում մարդկանց կյանքը. պարզ, պրիմիտիվ բանով, այն, որ մարդիկ երթևեկում են բարեկարգ ճանապարհով, դա իրենց կյանքը փոխո՞ւմ է, թե՞ ոչ: Իհարկե, փոխում է, քանի որ իրենք «ընթացագետ»-ի մոտ … դա խադավիկն է հայերենում … շատ ավելի քիչ են գնում և համապատասխանաբար քիչ գումար են ծախսում: Գյուղմթերքը բերում են շուկա վաճառելու, մեքենան քիչ է վերև-ներքև թռնում, ապրանքը քիչ է փչանում, աշխատատեղեր են բացվում: Խոսում ենք գործազրկության մասին, բայց մենք երկրում թափուր աշխատատեղերի պրոբլեմ ունենք, երկու մասնավոր ներդրողների արտադրական ձեռնարկության բացման եմ մասնակցել, ավելի քան 1000 թափուր աշխատատեղ կա, մարդիկ աշխատող են փնտրում և չենք կարողանում գտնել: Շինարարական բոլոր կազմակերպությունները խրված են պատվերների մեջ. պատվերների, ոչ թե պարտքերի: Կան, որ խրված են պարտքերի մեջ, բայց դա հին պատմություն է, նրանցով համապատասխան մարմիններն են զբաղվում»,- ասաց նա՝ նշելով, որ մյուս տարի այս տենդենցն ավելի է ավելանալու, նոր ձեռնարկություններ են ստեղծվելու:

Վարչապետը խոսեց նաև առողջապահության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների մասին:

«Բա կյանքը ո՞նց է փոխվում, բա առողջապահության ոլորտում, երբ մարդը գիտի, տնից-տեղից հեռու, որ ինսուլտ ստանա, չի գնալու հարևաններից պարտք անի, հիվանդը չի մնալու պատգարակի վրա, դա մարդու կյանքի փոփոխությո՞ւն է, թե՞ ոչ: Որ չեն գնալու հիվանդանոց, իրենց ասեն՝ մեր պետպատվերի փողը մարտի կեսերին պրծել ա, գնացեք, մյուս տարի կգաք»,– նշեց նա:

Փաշինյանն արձագանքեց նաև հնչող քննադատություններին, թե՝ «ֆիսկալ կանոնները խախտում են»:

«Գետինը մտնեք դուք, «ֆիսկալ կանոները խախտում եք»: Եկեք, թարգմանեք՝ «աշխատավարձը մի´ բարձրացրեք», «թոշակ մի´ բարձրացրեք»: Կանգնեք, ուղիղ ասեք: «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, ուղիղ ասեք՝ մենք դեմ ենք, որ դուք բարձրացնեք աշխատավարձերը, թոշակները: Եվ ընդհանրապես՝ ի՞նչ է նշանակում. ամենակարևորը, որ փոխվել է, փոխվել է մարդու կյանքի փոփոխության մասին պատկերացումը, փիլիսոփայությունը, գաղափարաբանությունը: Այն ժամանակ էր, որ այս ամբիոնից ասում էին՝ կյանքդ կփոխվի, ասում էին՝ այս ամբիոնից՝ 4 կիլո բրինձ կտանք՝ որպես ողորմություն: Այսօրվա կառավարությունն ասում է՝ կյանքը փոխում ենք աշխատանքով, կառավարությունը կարող է ձեզ համար ստեղծել հնարավորինս լայն, իդեալում անսահմանափակ հնարավորություններ, որ դուք ազնիվ, արդար աշխատանքով ձեր բարեկեցությունը վաստակեք»,– ասաց նա:

editors

Recent Posts

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

50 minutes ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

2 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

2 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

4 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

20 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

22 hours ago