Աշխարհ
19.07.2024

Իրանական գազի արտահանումը ՀՀ մոտ ժամանակներս կկրկնապատկվի

Իրանական գազի արտահանումը ՀՀ մոտ ժամանակներս կկրկնապատկվի

Իրանի և Հայաստանի, որպես երկու հարևան երկրների, հարաբերությունները մշտապես ունեցել են ռազմավարական նշանակություն, որոնք իրենց գագաթնակետին հասան 13-րդ կառավարության օրոք՝ երկու երկրների միջև ամենամեծ պայմանագրի ստորագրմամբ:

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին իրանական snn.ir պարբերականին տված բացառիկ հարցազրույցում խոսել է այդ պայմանագրի մանրամասների և երկու երկրների այլ ձեռքբերումների մասին:

Իրան-Հայաստան հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն՝ պայմանավորված մեր երկրների աշխարհագրական և ռազմավարական դիրքով։
Լինելով Իրանի հարևաններից մեկը՝ Հայաստանը մեզ հետ ունի 46 կիլոմետրանոց սահման, որն ամենաանվտանգ և կայուն սահմաններից մեկն է և կենսական դեր ունի տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում:

Ենթակառուցվածքների և էներգետիկայի համատեղ նախագծերը, ինչպիսիք են ճանապարհների կառուցումը և գազի ու էլեկտրաէներգիայի փոխանակման ընդլայնումը, օգնում են բարելավել տարածաշրջանային ենթակառուցվածքները և բավարարել փոխադարձ կարիքները: 

Իրանի և Հայաստանի հարաբերությունները մշտապես ունեցել են ռազմավարական նշանակություն։

Վերջին մեկ տարվա ընթացքում մեզ հաջողվել է էական առաջընթաց արձանագրել Իրան-Հայաստան հարաբերություններում։ 

Անցած տարի մեզ հաջողվեց Հայաստանի անկախացումից հետո Հայաստանի կառավարության հետ կնքել ամենամեծ պայմանագիրը։ Այս պայմանագրով նախատեսվում է Ագարակ-Քաջարան ճանապարհի կառուցում Հայաստանի հարավային հատվածում, որը գտնվում է Հյուսիս-Հարավ միջանցքի երթուղու վրա: Այս ճանապարհը նվազեցնում է ճանապարհորդության ժամանակը 1 ժամ 20 րոպեից մինչև 20 րոպե, իսկ ճանապարհի լայնությունը 6 մետրից դառնում է 17 մետր, ինչը շատ օգտակար է անվտանգության և արագության առումով: Մենք ունենք նաև այլ, ավելի փոքր համատեղ նախագծեր։

Առևտրի ոլորտում մեզ հաջողվել է Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը 200 միլիոն դոլարից հասցնել 711 միլիոն դոլարի։  

Հայաստանն իր 3 միլիոնանոց բնակչությամբ Եվրասիական միության անդամ է, ինչն այդ երկիրը դարձրել է 200 միլիոնանոց եվրասիական շուկայի հարթակ։ 

Տարեկան 360 միլիոն խ/մ գազ ենք արտահանում Հայաստան, իսկ փոխարենը էլեկտրաէներգիա ենք ներկրում։ Մեզ հաջողվել է գրեթե եզրափակիչ փուլ հասցնել Հայաստանից Իրան էլեկտրահաղորդման երրորդ գիծը, որը շահագործման կհանձնվի առաջիկա մի քանի ամսվա ընթացքում, և կկարողանանք կրկնապատկել Հայաստանից էլեկտրաէներգիայի ներկրումն ու գազի արտահանումը:

Ամեն օր Իրանի և Հայաստանի միջով երթևեկում է 400 բեռնատար:

Կրթության ոլորտում մեր մեծ ձեռքբերումներից մեկը Հայաստանում պարսկերենի առաջխաղացումն էր։ Հայաստանի կառավարությունը հաստատել է, որ այդ երկրի դպրոցականները պետք է սովորեն հարևան երկրների լեզուներից մեկը, և պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն աճել է: 19 դպրոց կա, որտեղ պարսկերեն են դասավանդում, և 3000 աշակերտ սովորում է այն։ Մենք տրամադրեցինք անհրաժեշտ գրքերը, ինչպես նաև Հայաստան ուղարկեցինք պարսկերենի ուսուցիչների։ 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է