ԵՄ որոշումը վտանգավոր քայլ է, որն ուղղված է Հարավային Կովկասում լարվածության մեծացմանը. Հաջիզադե

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն քննադատել է Խաղաղության եվրոպական հիմնադրամ կողմից Հայաստանին 10 մլն եվրո հատկացնելու որոշումը:

«Մենք վճռական բողոք ենք հայտնում Եվրոպական միության կողմից ընդունված որոշման դեմ և ակնկալում ենք թափանցիկ տեղեկատվություն տրամադրել այդ օգնության վերաբերյալ: Հայաստանին «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներով և «Սեզար» ինքնագնաց հրետանային համակարգերով զինելու՝ Ֆրանսիայի ձեռնարկած քայլերից հետո այժմ Եվրամիությունը Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու որոշում է կայացրել: ԵՄ-ի այս որոշումը սխալ ենք համարում, այն գնահատում ենք որպես վտանգավոր քայլ, որն ուղղված է Հարավային Կովկասում լարվածության մեծացմանը»,- ասել է Հաջիզադեն:

Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, Եվրամիությունը պետք է վերջ դնի այն քայլերին, որոնք նպաստում են տարածաշրջանում սպառազինման և ռազմականացման քաղաքականությանը և հասկանա, որ տարածաշրջանում խաղաղությանն ու համագործակցությանը այլընտրանք չկա: Հակառակ դեպքում ԵՄ-ն Հայաստանի հետ պետք է ստանձնի տարածաշրջանում ցանկացած հնարավոր ապակայունացման պատասխանատվությունը:

Թիվ 1

Recent Posts

Արդյո՞ք Ուկրաինան վաճառո՞ւմ է իր ազգային ռեսուրսները

Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…

5 hours ago

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

9 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

9 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

9 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

10 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

10 hours ago