Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում գրառմամբ անդրադարձել է Երևանի՝ հնդկական արտադրության զինատեսակների ամենախոշոր ձեռքբերողը դառնալու լուրին։
«Հնդկաստան, Ֆրանսիա. կարելի է արձանագրել, որ ժողովրդավարական երկրներն են արձագանքում Հայաստանի կոչին», – գրել է Դըկոտինյին։

















