200 մլն դոլար վարկ՝ Քաջարանի թունելի կառուցման համար

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Եվրասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագրի կնքմանը։

Ըստ այդմ, 200 մլն ԱՄՆ դոլար վարկ կտրամադրվի՝ «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար։

Ծրագրի նպատակն է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի հատվածում տարանցիկ փոխադրումների ներուժի բարձրացումն ու վթարայնության նվազեցումը։ Թունելի երկարությունը շուրջ 7 կմ է։ Այն կառուցվելու է շուրջ 6 տարվա ընթացքում։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խոսքով, այս նախագծի իրականացմամբ առաջին անգամ նման երկարության թունել կկառուցվի.

«Հաջորդ նմանատիպ բարդ կառույցը, որ մեր օրակարգում է՝ Սիսիան-Քաջարան Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի մոտ 9 կմ երկարությամբ թունելն է, որի կառուցման աշխատանքները նույնպես մեկնարկել են»։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ն «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը: Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է…

11 hours ago

Պակիստանում ռուս օդաչուներով ուղղաթիռ է կործանվել

Պակիստանում ռուս օդաչուներով ուղղաթիռ է կործանվել. զոհվել է վեց մարդ։ Այս մասին հայտնում է Reuters–ը։…

13 hours ago

Ես այստեղ եմ կոնկրետ միջոցառման մասնակցելու. Անդրեասյան

Ես հրավեր եմ ստացել և մասնակցում եմ Մյուռոնօրհնություն արարողությանը, լրագրողերին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա…

13 hours ago

Խոշոր հրդեհ` Երևանի թիվ 185 հիմնական դպրոցում

Սեպտեմբերի 28-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ահազանգ է…

13 hours ago

Իսրայելը հայտարարել է, որ չի պատերազմում լիբանանցիների դեմ

Իսրայելը պատերազմում է շիական «Հեզբոլլահ» շարժման, բայց ոչ Լիբանանի ժողովրդի հետ: Այսպիսի հայտարարություն է արել…

14 hours ago

Տեղի է ունենում Մայր տաճարի Մյուռոնօրհնության արարողությունը

Մայր Աթոռում տեղի է ունենում Մայր տաճարի Մյուռոնօրհնության արարողությունը։ Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Մայր տաճարը…

15 hours ago