Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվողների տարիքային շեմը կբարձրացվի

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակն ընդլայնվում է։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստում ներկայացրել է որոշման նախագիծը, ըստ որի՝ այդ ծրագրի շահառու կանանց տարիքային շեմը 36-ից բարձրանում է մինչև 40-ը ներառյալ.

«Բացի դրանից, ընդլայնվում է երկրորդային անպտղություն ունեցող շահառուների շրջանակը, և եթե նախկինում սահմանվում էր, որ միայն սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիներն իրավունք ունեին օգտվելու այս հնարավորությունից, հիմա սահմանափակումը դուրս է գալիս, և բոլորը կարող են օգտվել։

Այսինքն՝ երկրորդային անպտղության հետ կապված խնդիրները ևս թիրախային հասցեագրվում են»,- տեղեկացրել է Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով, ծրագիրը պիլոտային կարգով սկսվել է 2019-ին.

«2020թ. ընդամենը 49 բալիկ ենք ունեցել, 2021-ին՝ 76, 2022թ. 128, 2023թ՝ 159 և 2024թ. հունվար-հունիս ամիսներին 271 երեխա է ծնվել։ Նման կտրուկ աճ ունենք նաև հղիների»,- տեղեկացրել է նա։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ն «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը: Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է…

9 hours ago

Պակիստանում ռուս օդաչուներով ուղղաթիռ է կործանվել

Պակիստանում ռուս օդաչուներով ուղղաթիռ է կործանվել. զոհվել է վեց մարդ։ Այս մասին հայտնում է Reuters–ը։…

10 hours ago

Ես այստեղ եմ կոնկրետ միջոցառման մասնակցելու. Անդրեասյան

Ես հրավեր եմ ստացել և մասնակցում եմ Մյուռոնօրհնություն արարողությանը, լրագրողերին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա…

11 hours ago

Խոշոր հրդեհ` Երևանի թիվ 185 հիմնական դպրոցում

Սեպտեմբերի 28-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ահազանգ է…

11 hours ago

Իսրայելը հայտարարել է, որ չի պատերազմում լիբանանցիների դեմ

Իսրայելը պատերազմում է շիական «Հեզբոլլահ» շարժման, բայց ոչ Լիբանանի ժողովրդի հետ: Այսպիսի հայտարարություն է արել…

12 hours ago

Տեղի է ունենում Մայր տաճարի Մյուռոնօրհնության արարողությունը

Մայր Աթոռում տեղի է ունենում Մայր տաճարի Մյուռոնօրհնության արարողությունը։ Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Մայր տաճարը…

12 hours ago