Սանոսյանը՝ Ագարակ-Քաջարան 32 կմ հատվածի շինարարության մասին

Կենտրոնացել ենք Հայաստանի հարավային կտորների ուղղությամբ տարվող աշխատանքների վրա, և առաջին կտորը, որտեղ շինարարություն կա, Հայաստան-Իրան սահմանից սկսած՝ Ագարակ-Քաջարան 32 կմ հատվածն է, որտեղ հիմա ակտիվ շինարարության փուլ է: Այդ մասին Կառավարության հուլիսի 25-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Այս պահին երևի Հայաստանի ամենամեծ շինարարական օբյեկտն է՝ 214 մլն դոլար արժեքով: 32 կմ-ի 7 հատվածում հիմա տեղի են ունենում ակտիվ շինարարական աշխատանքներ:

Այնտեղ կան կամուրջներ, տարբեր ենթակառուցվածքներ, թունելներ՝ մի քանի հարյուր մետրանոց, ավելի փոքր մասշտաբի թունելներ»,- ասաց նա՝ հավելելով, որ դեռ չկա Սիսիանից դեպի Արտաշատ հատվածի նախագիծ:

Ինչ վերաբերում է Գյումրիից դեպի Բավրա հատվածին, ապա այդ մասով երկու նախագիծ կա, որոնցից մեկը հիմա ակտիվ փուլում է:

Մեկը Գյումրին շրջանցողն է, որտեղ կա որոշակի գործընթաց, իսկ Գյումրիից Բավրայի մասով դեռ պետք է քննարկել, թե որ փուլում, ինչ ստանդարտով, ինչպես պետք է կառուցվի, և նախագծային ինչ լուծումներ պետք է տրվեն:

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

10 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

10 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

10 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

11 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

11 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

11 hours ago