

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջարկել է ԱՄՆ-ին ռազմական դաշինք ստեղծել իր երկրի հետ՝ իրանական սպառնալիքին դիմակայելու համար։
Չորեքշաբթի՝ հուլիսի 24-ին, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում, Նեթանյահուն նաև կոչ է արել Վաշինգտոնին արագացնել Իսրայելին ռազմական օգնության մատակարարումը, որպեսզի նա կարողանա արագորեն հաղթել ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորմանը Գազայի հատվածում:
Նեթանյահուն ասել է, որ Համասի դեմ Իսրայելի պատերազմը հակամարտություն չէ երկու քաղաքակրթությունների միջև, այլ «բախում քաղաքակրթության և բարբարոսության միջև, նրանց, ում համար կյանքը սուրբ է և նրանց, ովքեր փառաբանում են մահը»:
Նա ընդգծել է, որ Իսրայելը պատերազմ է մղում ահաբեկչության դեմ, որը սպառնում է ոչ միայն իրեն, այլեւ ԱՄՆ-ին ու արաբական աշխարհին։
Միևնույն ժամանակ Իրանը կանգնած է և՛ Համասի, և՛ լիբանանյան արմատական «Հեզբոլլահի» և Եմենի հութիների թիկունքում, նշել է Իսրայելի վարչապետը։
Նա Թեհրանի իշխող վարչակարգն անվանել է Մերձավոր Արևելքի և ամբողջ աշխարհի անվտանգության հիմնական սպառնալիքը։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…