Լրահոս
26.07.2024

Նպաստել ֆինանսական գրագիտության բարձրացմանը․ մեկնարկել է Freedom Academy-ն

Նպաստել ֆինանսական գրագիտության բարձրացմանը․ մեկնարկել է Freedom Academy-ն

Հայաստանի պատմության թանգարանի դրամի սրահում տրվեց Freedom Broker Armenia-ի կրթական նախաձեռնության՝ Freedom Academy-ի մեկնարկը։ Այս հարթակն ուղղված է Հայաստանի բնակչության ընդհանուր ֆինանսական գրագիտության բարձրացմանը։ Հարթակի նպատակն է հանրահռչակել ոլորտին առնչվող գիտելիքները և չեզոքացնել ներդրումների մասին առասպելները։

Freedom Broker Armenia-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էդուարդ Սաֆարյանն արարողության ընթացքում ողջունեց մասնակիցներին՝ առանձնահատուկ կարևորելով, որ միջոցառումն անցկացվում է այս խորհրդանշական սրահում։ Նա շեշտեց, որ շատ կարևոր է Հայաստանում նպաստել ֆինանսական գրագիտության զարգացմանը։ Մյուս կողմից՝ Հայաստանում այդ ոլորտին և ներդրումներին առնչվող դասընթացներ չկան, և ընկերությունը որոշել է նպաստել նաև այդ հարցին։ Եվ այս համատեքստում Սաֆարյանն առանձնահատուկ կարևորեց ընկերության համագործակցությունը՝ հայաստանյան համալսրանների հետ։ 

Freedom Broker Armenia-ի Կրթական ծրագրերի ղեկավար Գեորգի Մելքոնյանը ներկաներին պատմեց Freedom Academy-ի մասին։ 

«Մենք մեծ դեր ենք տալիս ֆինանսական գրագիտությանը։ Յուրաքանչյուր անհատ պետք է գիտակցված մոտենա ծախսերին, և ամենուր ամեն ինչ սկսվում է գրագիտությունից։ Եթե մարդն իր ժամանակը ներդրնի կրթության մեջ, կստանա լավագույն եկամուտը։ Մենք ցանկանում ենք նպաստել ՀՀ քաղաքացիների բարեկեցության բարելավմանը՝ բարձրացնելով նրանց գիտելիքների մակարդակը անձնական ֆինանսների կառավարման ոլորտում։ Մեր նպատակն է ստեղծել ֆինանսական գրագիտության առաջատար հարթակ Հայաստանում»,- նշեց Գեորգի Մելքոնյանը։ Նա հավելեց, որ ակադեմիան ունի տարբեր զարգացման ուղղություններ և թիմը կարևորություն է տալիս նաև մարզերում ֆինանսական կրթության զարգացմանը։ Թանգարանում այդ օրը անցկացվեց «Ֆինանսական գրագիտության բարձրացումը՝ որպես կապիտալի շուկայի զարգացման գործոն» կլոր սեղան, որի շրջանակում հանդես կգան ոլորտի առաջատար բանախոսները՝ քննարկելով ֆինանսների ոլորտում կրթություն ստանալու կարևորությունը երկրի ընդհանուր տնտեսական զարգացման համար։ Բանախոսների թվում են Freedom Broker Armenia-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էդուարդ Սաֆարյանը, Financial Market Members Association-ի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը, Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի առաջին նախագահ (2013-2021թթ), Խորհրդի անդամ Արա Չալաբյանը, Հայաստանի ֆոնդային բորսայի Կառավարման խորհրդի անդամ Անի Մակարյանը, ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, ՀՌՀ Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն Ժիրայր Արամյանը, Եվրո֊Ասիական ֆոնդային բորսաների միության գլխավոր քարտուղարի տեղակալ Արմենուհի Հովակիմյանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գլխավոր ֆինանսական տնօրեն Սարո Պապիկյանը, IMC Հայաստանի տնօրեն Նաիրա Մարգարյան և այլք։ 

Նույն օրը նաև մտադրությունների վերաբերյալ հուշագիր ստորագրվեց Երևանի պետական համալսրանի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի հետ։  

Բուհերի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունը հայտնեցին համագործակցության վերաբերյալ՝ նշելով, որ բոլոր ուղղություններով իրականացնելու են կարևոր աշխատանքներ։ 

Միջոցառման ընթացքում Հայաստանի պատմության թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանն իր խոսքում հայտնեց գոհունակություն՝ Freedom Broker Armenia-ի հետ համագործակցության վերաբերյալ։ Առանձնահատուկ ընդգծենք, որ  Freedom Broker Armenia-ի ու թանգարանի համագործակցությունն այս միջոցառմամբ չի սահմանափակվի․ համագործակցության շրջանակում նախատեսվում են նաև այլ աշխատանքներ։ 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է