Արգենտինան չի ճանաչել նախագահական ընտրություններում Մադուրոյի հաղթանակը

Արգենտինան չի ճանաչում Վենեսուելայի ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ հաղթել է գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը:

«Վենեսուելացիները որոշել են վերջ դնել Նիկոլաս Մադուրոյի կոմունիստական բռնապետությանը։ Տվյալները փաստում են ընդդիմության ջախջախիչ հաղթանակի մասին, և աշխարհը սպասում է, որ նա ճանաչի պարտությունը տարիներ շարունակ տևած սոցիալիզմից, թշվառությունից, անկումից և մահից հետո: Արգենտինան չի պատրաստվում ճանաչել հերթական խարդախությունը, և հույս ունի, որ զինված ուժերն այս անգամ կպաշտպանեն ժողովրդավարությունը և ժողովրդական կամքը։ Ազատությունը զարգանում է Լատինական Ամերիկայում», – գրել է նա:

Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն քվեաթերթիկների 80%-ի հաշվարկից հետո ձայների 51,2%-ով հաղթում նախագահական ընտրություններում: Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Վենեսուելայի Ազգային ընտրական խորհրդի նախագահ Էլվիս Ամորոսոն։

«Հայրենասիրական մեծ բևեռից Նիկոլաս Մադուրո Մորոսը ստացել է 5,150,092 ձայն կամ ձայների 51,20%-ը։ Միասնության խորհրդի թեկնածու Էդմունդո Գոնսալեսը ստացել է 4,445,978 ձայն կամ ձայների 44,2%-ը»,- լրագրողներին և դիտորդներին ասել է Ամորոսոն՝ ընդգծելով, որ ընտրությունների մասնակցությունը կազմել է 59%:

Հիշեցնենք, որ Վենեսուելայում երեկ նախագահական ընտրություններ էին: Երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն, որը պաշտոնը ստանձնել է 2013 թվականին Ուգո Չավեսի մահից հետո, առաջադրվում է երրորդ անգամ անընդմեջ։

Մադուրոյի գլխավոր մրցակիցը նախկին դիվանագետ Էդմունդո Գոնսալեսն է։ Նրան աջակցում է ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիան:

Թիվ 1

Recent Posts

Արդյո՞ք Ուկրաինան վաճառո՞ւմ է իր ազգային ռեսուրսները

Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…

1 hour ago

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

6 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

6 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

6 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

6 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

7 hours ago