Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Սոմալիում երկու տարով զինված ուժեր տեղակայելու մասին նախագահի առաջարկին։
Ռեջեփ Էրդողանի ստորագրած որոշման մեջ ասվում է, որ Թուրքիան ավելի քան 10 տարի ուսուցում է անցկացնում, օգնություն և խորհրդատվական աջակցություն է ցուցաբերում Սոմալիում անվտանգության ու կայունության ապահովման համար։
2009 թվականից ի վեր թուրքական բանակն ակտիվորեն աջակցում է Ադենի ծոցում, Սոմալիի ափերի մոտ, Արաբական ծովում և հարակից շրջաններում ծովահենության, զինված ավազակության և ծովային ահաբեկչության դեմ պայքարի միջազգային ջանքերին: