ՆԳՆ ՓԾ-ում քննարկվել են քաղաքացիական պաշտպանության մի շարք հարցեր

ՆԳՆ փրկարար ծառայությունում քննարկվել են քաղաքացիական պաշտպանության մի շարք հարցերՀուլիսի 29-ին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը Փրկարար ծառայությունում աշխատանքային հանդիպում-խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցում էին ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ ու վարչական շրջանների ղեկավարներ։

Օրակարգում Երևան քաղաքում քաղաքացիական և բնակչության պաշտպանության միջոցառումներին առնչվող հարցերն էին։

Ողջունելով ներկաներին՝ Կամո Ցուցուլյանը կարևորել է նման ձևաչափով աշխատանքային քննարկում-հանդիպումը՝ անդրադարձ կատարելով հանրապետությունում քաղաքացիական պաշտպանության դերին և նշանակությանը, ոլորտային խնդիրներին։

Հաշվի առնելով քաղաքացիական պաշտպանության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմնի և Փրկարար ծառայության որոշ գործառույթների ընդհանրությունները՝ Կամո Ցուցուլյանը նշել է, որ անհրաժեշտ է Երևան քաղաքում առավել արդյունավետ կազմակերպել մարդկանց կյանքի և առողջության, պետական և մասնավոր սեփականության նյութական և մշակութային արժեքների պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված աշխատանքների իրականացումը։

ՓԾ քաղաքացիական պաշտպանության պետ Տիգրան Պողոսյանը ներկայացրել է օրակարգային հարցերը՝ մատնանշելով ոլորտում առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները։

Անդրադարձ է կատարվել Երևան քաղաքում բնակչության պատսպարման ընդհանուր վիճակի, բազմաբնակարան շենքերի նկուղային հարկերի բարեկարգման, պաշտպանական կառույցների վերազինման, բնակչության ազդարարման և իրազեկման աշխատանքների կազմակերպման, քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումների իրականացման և օրակարգային այլ հարցերին։

Առաջարկություններով հանդես են եկել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն ու վարչական շրջանների ղեկավարները։

Կամո Ցուցուլյանը ոլորտային պատասխանատուներին հանձնարարել է առաջիկայում ակտիվացնել աշխատանքները, մասնավորապես՝ այցելություններ իրականացնել վարչական շրջաններ, կազմել աշխատանքային խմբեր և տեղում առարկայական լուծումներ գտնել առկա խնդիրներին՝ աշխատանքային խմբերում ընդգրկելով նաև համատիրությունների և այլ շահագրգիռ մարմինների պատասխանատուների։

Հանդիպման ավարտին Կամո Ցուցուլյանը պատրաստակամություն է հայտնել նախարարության որդեգրած քաղաքականությանը համապատասխան՝ շարունակել սերտ համագործակցությունը տեղական ինքնակառավարման մակարդակում՝ համատեղ իրականացնելով կանխարգելիչ միջոցառումներ՝ քաղաքացիների անվտանգության ապահովման, պատշաճ հսկողության իրականացման, բնակչության պատրաստվածության բարձրացման և հանրային իրազեկման ուղղությամբ։

Թիվ 1

Recent Posts

Արդյո՞ք Ուկրաինան վաճառո՞ւմ է իր ազգային ռեսուրսները

Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…

11 hours ago

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

15 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

15 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

15 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

16 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

16 hours ago