Իրանի ԱԳՆ-ն Թեհրանում Հանիայի մահը որակել է ահաբեկչություն, ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի խախտում, ինչպես նաև խաղաղության և անվտանգության սպառնալիք:
Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին և նրան անվանել ահաբեկչության գործակից։
Հանիյեն սպանվել է հուլիսի 31-ին իր տանը հասցված հարվածի հետևանքով։ Հանիյեի հետ միասին սպանվել է նաև նրա թիկնապահներից մեկը։ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը Թեհրանում էր՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելու։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը և նախագահը խոստացել են վրեժ լուծել Իսրայելից Հանիյեի մահվան համար: