Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռուստատեսային հայտարարության ժամանակ ասել է, որ Իսրայելը «ջախջախիչ հարվածներ» է հասցրել իր թշնամիներին վերջին մի քանի օրվա ընթացքում։ Այս մասին գրում է CNN-ը:
«Չարի առանցքի երեք ճյուղերն են ՀԱՄԱՍ-ը, հութիները և «Հեզբոլլահ»-ը: Վերջին մի քանի օրվա ընթացքում մենք ջախջախիչ հարվածներ ենք հասցրել նրանցից յուրաքանչյուրին և մաքրել ենք հաշիվները նրանց հետ: Եմ մենք կմաքրենք հաշիվները ցանկացած մեկի հետ, ով կվնասի մեզ, կսպանի մեր երեխաներին, քաղաքացիներին: Ցանկացած մեկը, ով կվնասի մեր երկրին, կլինի սեփական մահվան պատասխանատուն», – ասել է Նեթանյահուն:
Հուլիսի 30-ի երեկոյան Իսրայելի բանակը հայտարարել էր Բեյրութին հարված հասցնելու մասին՝ նշելով, որ այդ նպատակային գործողության հետևանքով սպանվել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրը։ Ըստ իսրայելցի զինվորականների՝ նա եղել է «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի աջ ձեռքը և պատասխանատու էր օրերս Իսրայելի վրա հարձակման համար, որի հետևանքով զոհվել էր 12 դեռահաս։ Շուքրի հետ միասին զոհվածների թվում է եղել իրանցի ռազմական խորհրդական Միլադ Բեյդին:
Մինչդեռ հուլիսի 31-ին Թեհրանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։ ՀԱՄԱՍ-ը դրա համար մեղադրել է Իսրայելին։ Իսրայելը չի ստանձնել նրա սպանության պատասխանատվությունը։
Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…
Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…