Լրահոս 24/7

Խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասը համաձայնեցված է. Կլաար

Հուսով եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական կամքի և շարունակական ջանքերի շնորհիվ թշնամության և բռնության էջը այժմ վերջնականապես կարող է շրջվել՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների։ Այս մասին Jam-news-ին տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Որքան գիտեմ՝ խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է։ Ինձ թվում է, որ միակ բանը, որ պակասում է՝ քաղաքական կամքն է, որն անհրաժեշտ է վերջնագծին հասնելու համար։ Մենք համոզված ենք, որ մնացած հարցերի և ձևակերպումների վերաբերյալ վերջնական համաձայնությունը հասանելի է:

Խաղաղության պայմանագիրը և դրա հետագա կյանքի կոչումը հիմնովին կփոխեն իրավիճակը տարածաշրջանում։ Կարծում եմ, որ առաջնորդները նույնպես կիսում են այս տեսակետը և կձեռնարկեն բոլոր ջանքերը, որոնք անհրաժեշտ են այդ հարցում վերջնական համաձայնության հասնելու համար»,- ասել է Կլաարը:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայում վերջերս կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի չհանդիպելու փաստը ցույց տվեց, թե որքան փխրուն է գործընթացը:

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Ընդամենը ծրագիրը դարձրել ենք ավելի թիրախային. Տիգրան Խաչատրյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ-ից տեղահանվածների օգնության ծրագրերին։ Ներկայացնում…

15 minutes ago

Վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է այսօր առավոտյան Շտապօգնության մեքենայի ողբերգական վթարին։ «Այսօր վաղ…

25 minutes ago

2025-ին բնակապահովության ծրագրի շրջանակում աջակցություն է ստացել երեխա ունեցող 861 ընտանիք

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ 2025…

44 minutes ago

Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները կսկսվեն շաբաթ օրը

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը շաբաթ օրը Օմանում կանցկացնեն բարձր…

1 hour ago

Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում

Համաշխարհային սուպերաստղ Ջենիֆեր Լոպեսը իր “Up All Night” համաշխարհային շրջագայության շրջանակում համերգով հանդես կգա նաև…

1 hour ago

Կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից. Շտաբ

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…

11 hours ago