«Փոքրամասշտաբ էներգաարդյունավետ լուծումներ Հայաստանի Հանրապետության գյուղաբնակների համար» նախաձեռնության մարկեթինգային արշավի շրջանակում Իջևանում կազմակերպվել էր Էներգաարդյունավետության էքսպո, որի նպատակն էր նպաստել տեղական համայնքների և տնային տնտեսությունների շրջանում էներգաարդյունավետ տեխնոլոգիաների և փորձի իրազեկմանն ու կիրառմանը։
Էքսպոյի ընթացքում բացվել էին 10 տաղավարներ՝ ներկայացնելով էներգաարդյունավետ վառարաններ, արևային վահանակներ, տեղական արտադրության արևային ջրատաքացուցիչներ, տների ջերմամեկուսուցաման տարատեսակ նյութեր, կենսազանգվածային բրիկետներ։ Բոլոր տաղավարները նվիրված էին էներգաարդյունավետ տարատեսակ արտադրանքներին և տեղեկատվական նյութերին: Էքպոյում ներկայացված էին նաև բանկեր՝ տեղեկացնելու բնակչությանը վարկերի և այլ ծրագրերի միջոցով հասանելի ֆինանսական տարբեր հնարավորություններ:
Նախաձեռնությունը իրականացվել է «Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման» հայաստանյան ներկայացուցչության կողմից «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից և իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ որպես «ԷԿՈսերվ» ծրագրի մաս:
Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…