Մոբիլիզացիայի ենթակա մոտ 800 հազար ուկրաինացի տղամարդ խուսափում է զորակոչից: Նրանք անցել են ընդհատակ՝ փոխելով իրենց փաստացի հասցեն և աշխատանքի տեղավորվել «սև» աշխատավարձով։ Այդ մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի Ռադայի տնտեսական զարգացման կոմիտեի ղեկավար Դմիտրի Նատալուխան։
Իսկ Ուկրաինայի զինկոմիսարիատները ստիպված են գրանցված աշխատողներին հավաքագրել, որն էլ ուղիղ հարված է տնտեսությանը։
«Ավելի ու ավելի շատ բիզնեսներ կփակվեն պարզապես այն պատճառով, որ նրանք չունեն բավարար ռեսուրսներ՝ շարունակելու գործունեությունը, ինչն, ի վերջո, դոմինոյի էֆեկտ կառաջացնի տնտեսության մեջ»։
Նատալուխայի խոսքով՝ պատերազմի սկզբից զինվորական զորակոչի կամ արտագաղթի պատճառով ուկրաինական ընկերություններն արդեն կորցրել են աշխատակիցների 10-20%-ը։
Մինչ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նախապատրաստվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների գործընկերների հետ Բրյուսելում…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր…
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը մտադիր է առաքելություն ուղարկել Թուրքիա՝ հետաքննելու «ժողովրդավարական հետընթացի»…
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փակել Սյունիքի Լիճք գյուղի դպրոցը, որն աշակերտ չունենալու…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված…
Ուկրաինայում «ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա», 2025 թվականի մայիսին ռազմական դրության վերացման և ընտրությունների մասին «մի…