Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մատնանշել է երկրի պաշտպանունակության ուժեղացման անհրաժեշտությունը, սակայն չի բացառել Վաշինգտոնի հետ բանակցությունների հնարավորությունը։ Նրա խոսքերը մեջբերում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):
Ժողովրդական հանրապետության ղեկավարը օգոստոսի 4-ին ելույթ է ունեցել զորքերին 250 նոր մարտավարական հրթիռային համակարգերի հանձնման արարողությանը։
«Ե՛վ բանակցությունները, և՛ առճակատումը կարող են լինել մեր ընտրությունը, բայց մենք պետք է ավելի մանրակրկիտ պատրաստ լինենք առճակատման»,-ասել է Կիմ Չեն Ընը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ վերջին 30 տարվա փոխգործակցությունը ԿԺԴՀ իշխանություններին այս եզրակացության է հանգեցրել։
Միաժամանակ, Կիմ Չեն Ինը վստահ է Կորեայի ժողովրդական բանակի ռազմական գերազանցության մեջ։
«Մենք ձեռնարկել ենք օպերատիվ նախաձեռնություն ողջ ճակատի երկայնքով՝ հիմնվելով հարձակողական և հարվածային ուժերում հակառակորդի նկատմամբ բացարձակ գերազանցության վրա և բարձրացրել ենք արդյունավետությունը մարտավարական միջուկային զենքի գործնական կիրառման տեսանկյունից»,-մեջբերում է KCNA-ն նրա խոսքերը։
ԿԺԴՀ ղեկավարը հայտնել է, որ նոր հրթիռային համակարգերն արտադրվել են մեկ տարուց էլ քիչ ժամանակում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…