Գերմանական իշխանություններն այսօր պատրաստվում են սկսել իրենց քաղաքացիների տարհանումը Լիբանանից և Մերձավոր Արևելքի այլ երկրներից Կիպրոսի միջոցով՝ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրման մտավախության ֆոնին:
Այս մասին հայտնում է Կիպրոսի հեռարձակման կորպորացիան (CyBC) :
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Ներքին Սաքսոնիայի դաշնային նահանգում A400M տրանսպորտային ինքնաթիռները պատրաստ են թռչել Բեյրութ։
Ինչպես նշում է CyBC-ն, պոտենցիալ հակամարտության գոտում ապրում է Գերմանիայի մոտ 2 հազար քաղաքացի։ Սպասվում է, որ անհրաժեշտության դեպքում նրանց մեկ շաբաթվա ընթացքում կտարհանեն ոչ միայն օդային, այլեւ ծովային ճանապարհով։
Իր հերթին Կիպրոսի լրատվական գործակալությունը հայտնում է Լիբանանում Շվեդիայի դեսպանատան աշխատակիցների՝ Կիպրոս ժամանակավոր տեղափոխման մասին, նրանք օգոստոսի 1-ին իրենց ԱԳՆ-ից հրահանգներ են ստացել տեղափոխվել՝ տարածաշրջանում անվտանգության վատթարացման պատճառով:
Կիպրոսում Շվեդիայի դիվանագիտական ներկայացուցչությունը գործակալությանը հայտնել է, որ դիվանագետները կղզում կմնան առնվազն մինչև օգոստոս, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ավելի երկար։
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության և միջպետական հարաբերությունների…
Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք: Տուգանքների կիրառումը կիրականացվի ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո:…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառումն իրականացվել է Մրցակցության…
Դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին…
ԵՄ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «#հատիկառհատիկ. Դատարանի վճռով, որպես ապօրինի ձեռքբերված…