Բանգլադեշի նախագահ Շահաբուդդին Չուպպուն ցրել է խորհրդարանը՝ վարչապետ Շեյխ Հասինայի հրաժարականից հետո ժամանակավոր կառավարություն ձևավորելու համար։ Համապատասխան որոշումը հրապարակվել է նախագահի վարչակազմի մամուլի հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան ռազմական ուղղաթիռով մեկնել է Հնդկաստան, երբ Բանգլադեշում ցուցարարները, ըստ տեղեկությունների, գրոհել են նրա պաշտոնական նստավայրը: Շաբաթներ տևած բողոքի ցույցերի ընթացքում գրեթե 300 մարդ է զոհվել: