Մեքսիկայի նախագահը մերժել է Վլադիմիր Պուտինին ձերբակալելու՝ Ուկրաինայի խնդրանքը, եթե Ռուսաստանի ղեկավարը ներկա գտնվի երկրի նոր ղեկավարի երդմնակալությանն այս տարվա հոկտեմբերին։ Այդ մասին հայտնել է «Reuters»-ը։
«Մենք չենք կարող դա անել: Դա մեր գործը չէ», – լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ներկայիս նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը:

















