Ընթացիկ տարվա 7 ամիսների ընթացքում Ադրբեջանում արդյունահանվել է մոտ 29,5 մլրդ խ/մ բնական գազ։
Արտերկրում գազի իրացումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 14,7 մլրդ խմ, ինչը մոտավորապես 5,7%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այդ մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։