Թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում ոչնչացրել է Քրդստանի աշխատավորական կուսակցության 12 գրոհայինների։ Այս մասին X-ում հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարությունը։
«Սիրիայի հյուսիսում՝ «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» գործողությունների շրջանակներում, ոչնչացվել է հայտնաբերված 12 ահաբեկիչ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Օգոստոսի 9-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Հյուսիսային Իրաքում 12 քուրդ զինյալների ոչնչացման մասին։
Անկարան PKK-ին համարում է ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքը։ Թուրքական բանակը գրեթե ամեն օր, հիմնականում օդային գործողություններ է իրականացնում Հյուսիսային Իրաքում և Սիրիայում, որտեղ տեղակայված են PKK-ի ուժերը։

















