Լրահոս

Վերջնարդյունքը մեկն  է՝ ունենալ մարտունակ և ժամանակակից մարտահրավերներին պատրաստ ԶՈւ. Պապիկյան

Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ օգոստոսի 12-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հյուրընկալել է ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների, քաղաքացիական բուհերի ուսանողների, մի շարք երիտասարդ սպաների և սփյուռքահայ երիտասարդների։
 
Ողջունելով և շնորհավորելով երիտասարդներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է երիտասարդության դերը և բնականոն ու սահուն սերնդափոխության անհրաժեշտությունը պետության կայուն զարգացման, առաջընթացի, այդ թվում նաև ԶՈՒ զարգացման տեսլականը կյանքի կոչելու գործում։ 
 
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է ԶՈՒ-ում սկիզբ առած արմատական բարեփոխումներին, վերջին տարիներին կատարված լայնածավալ աշխատանքներին, այդ թվում՝ ինժեներական աշխատանքներին, բնակարանային ապահովման ծրագրին, ինչպես նաև ներդրված մի շարք հեռանկարային ծրագրերի, որոնց նպատակն է որակական նոր, ամուր հիմքեր ստեղծել պրոֆեսիոնալ բանակ ունենալու համար՝ զինված ուժերը համալրելով երիտասարդ, պատրաստված ու բանիմաց մասնագետներով։ Այս համատեքստում Սուրեն Պապիկյանը խոսել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին, որը լայն հնարավորություններ է ընձեռում երիտասարդներին՝ ժամկետային ծառայությունը սոցիալական արտոնությունների շոշափելի փաթեթով և բարձր աշխատավարձով փոխարինելու հնգամյա պայմանագրային ծառայությամբ։ Որպես սոցիալական կարևոր բաղադրիչ՝ անդրադարձ է կատարվել նաև սպաների ատեստավորման շարունակական գործընթացին։ Սուրեն Պապիկյանն իր խոսքում կարևորել է նաև ռազմական կրթության ոլորտում արդեն իսկ սկիզբ առած և ընթացիկ բարեփոխումները, ռազմատեխնիկական համագործակցության դիվերսիֆիկացված ծրագրերի կյանքի կոչումը, ՀՀ բանակում կանանց դերակատարության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, կրթության որակի կտրուկ բարձրացումը: Այս ամենի վերջնարդյունքը մեկն  է՝ ունենալ մարտունակ և ժամանակակից մարտահրավերներին պատրաստ զինված ուժեր՝ ունակ բարձր մակարդակով կատարելու առաջադրված խնդիրները։
 
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանել է նաև երիտասարդներին հետաքրքրող հարցերին, լսել նրանց առաջարկներն ու դիտարկումները՝ վստահեցնելով, որ բոլոր խնդիրները ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են, ու արվում է առավելագույնը՝ դրանք լուծելու և սպայի պատվաբեր մասնագիտությունն առավել գրավիչ դարձնելու համար։

Թիվ 1

Recent Posts

Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1,7 հազարի

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1,7 հազարի, վիրավորվել է 3,4 հազար մարդ,…

14 hours ago

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև…

15 hours ago

Քվեարկության մասնակիցների թիվը՝ 17:00-ի դրությամբ

Ժամը 17:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող…

16 hours ago

Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն` աշխատող քաղաքացիներին

Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն աշխատող քաղաքացիներին, հայտնում են Կառավարությունից՝ տեսանյութ հրապարակելով։ Եկամուտների համընդհանուր…

17 hours ago

Իրանը երբեք չի խուսափել բանակցություններից․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը ԱՄՆ-ի նախագահի նամակին հասել…

17 hours ago

ՔՊ-ի դեմ հակաքարոզչությունը ահռելի ծավալի է հասել․ Ալեքսանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Լռության օրվա հետ կապված…

19 hours ago