Լրահոս 24/7

Երևանի փոխքաղաքապետն այցելել է ավտովթարից տուժած քաղաքացիներին

Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանն այցելել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և հանդիպել օգոստոսի 11-ին Հերացու փողոցում բեռնատարի և հ.36 ավտոբուսային երթուղու բախման հետևանքով տուժած քաղաքացիներին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Փոխքաղաքապետին տեղեկություններ են ներկայացվել նրանց բուժման ընթացքի մասին: Սարգիս Մադաթյանն անձամբ զրուցել է տուժածների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և մաղթել շուտափույթ ապաքինում:

Հիշեցնենք՝ երեկ առավոտյան ցորենով բեռնված բեռնատարը բախվել էր թիվ 36 երթուղին սպասարկող ավտոբուսին, այնուհետև կայանած մեկ այլ ավտոմեքենայի և կողաշրջվել։ 18 քաղաքացի տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոններ:

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

6 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

6 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

7 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

7 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

7 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

8 hours ago