Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս պահին Նովո-Օգարևոյում հանդիպում է անցկացնում, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ նիստին մասնակցում են Անվտանգության խորհրդի, կառավարության անդամները, ՌԴ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ, ուժային կառույցների ղեկավարներ, ինչպես նաև Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի շրջանների ղեկավարները։
Պուտինի խոսքով՝ ՌԴ Պաշտպանության նախարարությունը պետք է ուկրաինական կողմին դուրս մղի Կուրսկի շրջանի տարածքից։
Նիստին մասնակցում են Անվտանգության խորհրդի, կառավարության անդամները, ՌԴ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ, ուժային կառույցների ղեկավարներ, ինչպես նաև Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի շրջանների ղեկավարները։
Նա նաև նշել է, որ, իր կարծիքով, Կիևը կշարունակի Ռուսաստանի Դաշնության սահմանամերձ շրջանները, ներառյալ Բրյանսկի շրջանը, ապակայունացնելու փորձերը։
«Ինչ բանակցությունների մասին կարելի է նույնիսկ խոսել այն մարդկանց հետ, ովքեր անխտիր հարձակվում են քաղաքացիական անձանց, քաղաքացիական ենթակառուցվածքների վրա կամ փորձում են վտանգներ ստեղծել միջուկային էներգիայի օբյեկտների համար»,-ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը հավելել է, որ ՌԴ զինված ուժերը հատուկ գործողության գոտում մարտական գծի ողջ երկայնքով առաջ են շարժվում։
«Ռուսաստանի զինված ուժերի առաջխաղացման տեմպերն ամբողջ ճակատով աճել են 1,5 անգամ։ Կիևը փորձեց քանդել ռուսական հասարակության համախմբվածությունը, բայց չստացվեց»,-ասել է նա և վստահեցրել, որ ավելացել է ՊՆ-ի հետ պայմանագիր կնքելու ցանկություն ունեցող կամավորների թիվը։
Պուտինը նաև կարծիք է հայտնել, որ Կիևը Կուրսկի շրջանում իր գործողություններով փորձում է ապագայում բարելավել իր բանակցային դիրքերը։
«Իրավիճակը տարածաշրջանում ցույց է տալիս, թե ինչու Կիևի ռեժիմը մերժեց Մոսկվայի և միջնորդների խաղաղության առաջարկները։ Կիևի գործողությունները Կուրսկի շրջանում հետապնդում են ռազմական նպատակ՝ կասեցնել ռուսական զորքերի առաջխաղացումը»,-ասել է ՌԴ նախագահը և վստահեցրել, որ Ռուսաստանի թշնամին արժանի պատասխան կստանա։
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…