ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հերթական այցով ուղևորվում է Մերձավոր Արևելք։ Նրա ծրագրում ընդգրկված են այցելություններ Իսրայել, Կատար և Եգիպտոս, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։
Այցի նախօրեին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել շտապ հասնել հրադադարի համաձայնագրի Գազայում և վերահաստատել է Իսրայելի անվտանգության ապահովման ուղղությամբ ԱՄՆ երաշխիքները, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։