«2013թ. սկսած՝ սեյսմոլոգիական ցանցը արդիականացնում ենք, 2017-ին վերջացրել ենք։ Կա ժամանակակից հագեցած ցանց»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՆԳՆ սեյսմիկ ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը՝ նշելով, որ ցանկացած, անգամ ամենաթույլ, երկրաշարժ ֆիքսվում է։
Խոսելով հին շենքերի սեյսմիկ անվտանգության մասին՝ Մարգարյանն ասաց, որ հին շենքերի ամրացումը կոչվում է սեյսմազինվածության բարձրացում։ Բայց այս առնչությամբ սեյսմիկ ծառայության տնօրենը խնդիրներ է տեսնում.
«Երբ մենք խոսում ենք հին շենքերի մասին, պարտադիր չէ, որ բոլոր շենքերը քանդեն և նորը սարքեն։ Հնարավոր է նաև հին շենքերի սեյսմազինվածության բարձրացում։ Բայց մի քանի խնդիր կա։ Առաջինը, մեր շենքերի մեծ մասը հին են։ Շենքը մաշվում է և կորցնում է իր հատկությունները։ Երկրորդ, պետք է հաշվարկ արվի, թե որքանով է նպատակահարմար, բայց պետք է նշեմ, որ հնարավոր է բարձրացնել արդեն առկա շենքի սեյսմակայունությունը՝ այդ թվում բարձիկ դնելով։ Նման փորձ ունենք, բայց քիչ։ Եթե չեմ սխալվում, Վանաձոր կամ Սպիտակ քաղաքում ունենք, երբ գոյություն ունեցող շենքին բարձիկներ են դրել»,- ասաց նա։
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1,7 հազարի, վիրավորվել է 3,4 հազար մարդ,…
Հանրապետության տարածքում մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև…
Ժամը 17:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող…
Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն աշխատող քաղաքացիներին, հայտնում են Կառավարությունից՝ տեսանյութ հրապարակելով։ Եկամուտների համընդհանուր…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը ԱՄՆ-ի նախագահի նամակին հասել…
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Լռության օրվա հետ կապված…