Երևանը սեյսմիկ վտանգի քարտեզի վրա համարվում է 9 բալանոց գոտի. այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՆԳՆ սեյսմիկ ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը՝ նշելով, որ խորհրդային տարիներին սեյսմիկ վտանգը թերագնահատված է եղել․
«Եթե այսօր կան 8, 9 և 10 բալանոց գոտիներ, սովետական քարտեզներով եղել են 7 և 8 բալանոց գոտիներ, և բնակֆոնդի մեծ մասը կառուցվել է 7 և 8 բալերի համար։ Եվ երբ ասում ենք՝ կա սեյսմիկ բարձր ռիսկ, պատճառը հենց դա է, որ շենքերը կառուցված են ավելի ցածր սեյսմիկ վտանգի մակարդակի համար, քան պետք է։ Հետևաբար, եթե 9 բալանոց երկրաշարժ լինի, 8 բալանոց գոտում գտնվող Երևանում կլինեն հետևանքներ»,- ասաց Մարգարյանը։
Հետևանքների մասին Մարգարյանը չցանկացավ թվերով խոսել, բայց նշեց, որ Երևան քաղաքի շենքերի մոտ կեսը բարձր խոցելիություն ունեն։
Սեյսմիկ ծառայության տնօրենն ասաց, որ մասնակցում են բազմաբնակարան շենքերի համալիր փորձաքննությանը։ Հարցին՝ 30 և ավել հարկ ունեցող շենքեր կառուցումը սեյսմիկ տեսանկյունից ճի՞շտ է, Մարգարյանն ասաց, որ ցանկացած շենք, շինություն եթե ճիշտ է հաշվարկվում, նորմալ է։
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1,7 հազարի, վիրավորվել է 3,4 հազար մարդ,…
Հանրապետության տարածքում մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև…
Ժամը 17:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող…
Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն աշխատող քաղաքացիներին, հայտնում են Կառավարությունից՝ տեսանյութ հրապարակելով։ Եկամուտների համընդհանուր…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը ԱՄՆ-ի նախագահի նամակին հասել…
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Լռության օրվա հետ կապված…